Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Արկտիկայում սառցածածկույթի մակերեսը նվազում է ռեկորդային արագությամբ

23:25, շաբաթ, 25 մարտի, 2017 թ.
Արկտիկայում սառցածածկույթի մակերեսը նվազում է ռեկորդային արագությամբ
     Մոլորակի գլոբալ տաքացման հետևանքով մինչև 2100 թվականն Արկտիկան կազատվի սառցե ծածկից, հայտնել են Nature Climate Change-ի հետազոտողները` հերքելով
     ավելի վաղ The Guardian-ի հրապարակած մտահոգիչ տեսությունը, թե արդեն առաջիկա տարիներին արկտիկական սառույցներն ամբողջովին կհալչեն և այդ պարագայում ջրածածկման գոտում կհայտնվի մոտ 800 մլն մարդ:
     2016-ի վերջին ուժի մեջ մտավ Կլիմայի վերաբերյալ Փարիզի համաձայնագիրը, որը նախատեսում է Ցելսիուսի երկու աստիճանով տաքացման սահմանափակում: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ էր արել աշխարհի երկրների կառավարություններին աջակցելու այս հարցում, որը թույլ կտա կրճատել ֆտոր-ածխաջրածինների արտանետումները, որոնք քայքայում են օզոնի շերտը, ինչը նույնպես բացասաբար է անդրադառնում Արկտիկայի վիճակի վրա:
6815 | 0
Facebook