Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Թիրախային խմբերին չվարակելու համար հարկավոր է պահպանել հազի, փռշտալու էթիկան ու ձեռքերի հիգիենան». Լիանա Թորոսյան

14:35, երեքշաբթի, 21 մարտի, 2017 թ.
«Թիրախային խմբերին չվարակելու համար հարկավոր է պահպանել հազի, փռշտալու էթիկան ու ձեռքերի հիգիենան». Լիանա Թորոսյան

«ԱՆ-ն մշտապես դիտարկում է իրականացնում դպրոցներում, մանկապարտեզներում. 10% հիվանադությունները վեր են հանվում և պարզաբանվում են` արդյոք շնչառական վարակներո՞վ են պայմանավորված, թե ոչ: Հիվանդ երեխաների տվյալները տրամադրվում են տարածքն սպասարկող բժշկական հաստատություններին, որպեսզի երեխան չմնա տանը, այլ լինի բժշկի հսկողության տակ և ստանա պատշաճ բուժօգնություն»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը` խոսելով հանրապետությունում առկա սուր շնչառական վարակներից, ասել է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի Հատուկ վտանգավոր և օդակաթիլային վարակների բաժնի պետ Լիանա Թորոսյանը:
     Նա նշել է, որ իրավիճակը խուճապային չէ, մեղմ է, բայց պետք է պարտադիր հետևել եղանակին:
     Լ. Թորոսյանի խոսքով` շատ հաստատություններում արդեն գարնանային արձակուրդներ են, ինչը նույնպես կարող է նպաստել շնչառական վարակների կանխարգելմանը:
     Անդրադառնալով թիրախային խմբերին` հղիներին, մանկահասակ երեխաներին, քրոնիկ հիվանդություն ունեցող անձանց, տարեցներին, բանախոսը նշել է, որ գրիպով հիվանդանալու դեպքում նրանք պետք է դիմեն բժշկի: «Եթե տեսնում ենք, որ շրջապատում կան հիվանդներ, ապա պետք է պարտադիր խուսափել նրանց հետ շփումից, գոնե 2 մետր հեռավորություն պահպանել: Հարկավոր է պահպանել հազի, փռշտալու էթիկետի կանոնները և ձեռքերի հիգիենան, քանի որ թքի կաթիլների միջոցով` հազելիս կամ փռշտալիս, կարող են ախտահարվել մեր սեղանները, աթոռները և մենք կարող ենք արդեն իսկ ախտահարված մակերսների հետ շփվելով` վարակվել»,- բացատրել է Թորոսյանը:

2899 | 0
Facebook