Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

ՀՀ ԱՆ պաշտոնյան հորդորում է ծնողներին` թույլ չտալ երեխաներին մինչև ապրիլ թեթև հագուստ հագնել

12:50, երեքշաբթի, 21 մարտի, 2017 թ.
ՀՀ ԱՆ պաշտոնյան հորդորում է ծնողներին` թույլ չտալ երեխաներին մինչև ապրիլ թեթև հագուստ հագնել

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած` պոլիկլինիկաներում գրիպով հիվանդների դիմելիությունը և շտապ օգնության կանչերը կրկնակի պակասել են, այս մասին լրագրողներին տեղեկացրեց ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի Հատուկ վտանգավոր և օդակաթիլային վարակների բաժնի պետ Լիանա Թորոսյանը` նշելով, որ եթե նախորդ տարիներին, հունվար-փետրվար ամիսներին, ունեինք բավականին մեծ թվով հոսպիտալացում տարբեր տարիքային խմբերում, ապա այս տարի նույն ժամանակաընթացքում, հոսպիտալացումը նվազել է: Հոսպիտալացումներն, ըստ ԱՆ պաշտոնյայի, հիմնականում պայմանավորված են 0-5 տարեկան երեխաների դիմելիությամբ:
     Լ. Թորոսյանը նշեց, որ այժմ հանրապետությունում շրջանառվում է գրիպի Բ տեսակը, որը դասվում է հասարակ վիրուսների շաքին:
     Գրիպի այս տեսակը ոչնչով չի տաբերվում մնացած գրիպի տեսակներից` փոխանցման մեխանիզմը նույն օդակաթիլայյին մեխանիզմն է, կարող է նաև առաջացնել բարդություններ, ինչպես մյուս տեսակները:
     «Առողջապահության նախարարությունը մտապես բարձրաձայնում է, որ հանրապատեությունում մենք ունենում ենք 2 պիկ: Առաջին պիկի հետ շփվեցինք նոյեմբեր ամսին, 2-րդ պիկը փետրվարից հետո էր, ինչը մինչ այսօր պահպանվում է»,- ասաց բանախոսը:
     Նա հասարակությանը հիշեցրեց, որ մինչև ապրիլ ամիսը մենք գտնվելու ենք գրիպի և սուր շնչառական վարակի սեզոնի մեջ, հետևաբար պետք է ճիշտ հագնվել` եղանակին համահունչ: «Հորդորս ուղղում եմ ծնողներին, որպեսզի երեխաներին թույլ չտան թեթև աարտահագուստ հագնել: Մրսածության գործոնով պայմանվորված` իրավիճակը կարող է սրվել, բարդանալ և դրան միանալ վիրուսային ծագման այլ հիվանդություններ»:

2997 | 0
Facebook