Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 26 հուլիսի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
12.50%
,
ԱՄՆ դոլլար
6.00%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.25%

Իրադարձություններ

Արագածոտնի մարզում դանակահարվել է «Ծառուկյան» դաշինքի շտաբի պետը

21:20, երկուշաբթի, 20 մարտի, 2017 թ.
Արագածոտնի մարզում դանակահարվել է «Ծառուկյան» դաշինքի շտաբի պետը
     «Մարտի 19-ին ժամը 23:30-ին «Ապարան» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ երկու հոգի տեղափոխվել է ԲԿ՝ մեկը կրծքավանդակի կտրած-ծակած վերքերով, և երկրորդը աջ ազդրի առաջին երրորդականի կտրվածք վերք վնասվածքով»,- այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
     Ոստիկանության փոխանցմամբ՝ վիճաբանության հետևանքով դանակահարվել են «Ծառուկյան» դաշինքի շտաբի պետ Արամ Ասատրյանը և դաշինքի համակիր Մանուկ Հովսեփյանը: Վերջինները վիճաբանության ժամանակ անհայտ անձի կողմից ստացել են կտրած-ծակած վերքեր:
     Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ կասկածյալին հայտնաբերելու ուղղությամբ, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է քննություն:
4231 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am