Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Առաջին անգամ Դանիան կմնա առանց արտաքին պարտքի

02:05, կիրակի, 26 մարտի, 2017 թ.
Առաջին անգամ Դանիան կմնա առանց արտաքին պարտքի

Դանիայի կառավարությունը երկուշաբթի կմարի արտարժույթով 1,5 մլրդ դոլար կազմող վերջին վարկը: 183 տարվա ընթացքում առաջին անգամ երկիրը կմնա առանց արտաքին փոխառությունների, հայտարարել է այդ երկրի Կենտրոնական բանկը: Դանիական Altinget-ը գրում է, որ այդ վարկի մարումը չի նշանակում, թե Դանիայի կառավարությանը պարտքեր չեն մնա. իշխանությունները տեղաբաշխում են պարտատոմսեր` պետբյուջեի պակասուրդը վճարելու և այլ նպատակների համար: 2016-ի վերջին Դանիայի կառավարության պարտքն ազգային արժույթով կազմել է 635 միլիարդ կրոն:

6045 | 0
Facebook