Խնդրում ենք սպասել...
Այսօր`  շաբաթ, 18 նոյեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Իրադարձություններ

Ոստիկանները բռնի ուժով հեռացրեցին նստացույցի մասնակիցներին. երթն ավարտվեց Ազատության հրապարակում

19:20, երկուշաբթի, 20 մարտի, 2017 թ.
Ոստիկանները բռնի ուժով հեռացրեցին նստացույցի մասնակիցներին. երթն ավարտվեց Ազատության հրապարակում

Ինչպես հայտնել էինք, Ազատության հրապարակում մեկնարել էր Հաց բերող Արթուր Սարգսյանի հիշատակին նվիրված երթը: Երթի մասնակիցների պահանջները երեքն են. պաշտոնից հեռացնել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, քրեական գործ հարուցել Արթուր Սարգսյանին երկրորդ անգամ կալանավորելու միջնորդություն ներկայացրած քննիչի և այդ որոշումը կայացրած դատավորի նկատմամբ։
     «Հաց բերողին սպանել են, Սերժն ա սպանել Արթուրին» բղավելով ցուցարարները հասան Աբովյան -Սայաթ -Նովա փողոցների խաչմերուկ, որտեղ նստացույց սկսեցին: Քիչ անց ոստիկանական ուժերը բռնությամբ հեռացրեցին նստացույցի մասանակիցներին:
     Երթի մասնակիցները վերադարձան Ազատության հրապարակ:
     Նշենք, որ վաղը՝ մարտի 21-ին, Ազատության հրապարակից երթ չի լինելու, սակայն կլինի մոմավառություն և քայլերթ մարզահամերգային համալիրից մինչև Շահումյանի գերեզմանատան սգո սրահ, որտեղ կայանալու է Արթուր Սարգսյանի հուղարկավորությունը:
     Հիշեցնենք՝ Հաց բերող Արթուր Սարգսյանին Եռաբլուր պանթեոնում հուղարկավորելու պահանջը մերժվել: Արթուր Սարգսյանի հոգեհանգիստը տեղի կունենա երեքշաբթի՝ մարտի 21-ին, ժամը 18:00-ին, Շահումյանի գերեզմանատանը հարակից սգո սրահում (հասցեն՝ Լուկաշին 152), իսկ հուղարկավորությունը տեղի կունենա չորեքշաբթի՝ մարտի 22-ին, նույն սրահից՝ ժամը 14:00-ին:

3766 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am