Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Երևանում անհայտ անձինք ներկել են Հովհաննես Շիրազի արձանը

18:50, երկուշաբթի, 20 մարտի, 2017 թ.
Երևանում անհայտ անձինք ներկել են Հովհաննես Շիրազի արձանը
     Այսօր՝ մարտի 20-ին, Երևան քաղաքի ՀԱԹ-ի «Սուրբ Երրորդություն» եկեղեցու մոտակա՝ «Երիտասարդություն» զբոսայգում առավոտյան զբոսանք կատարող քաղաքացիները նկատել են, որ այնտեղ տեղադրված հայ մեծանուն բանաստեղծ Հովհաննես Շիրազի արձանը պղծված է: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, արձանի որոշ հատվածներ ներկված են բրոնզով:
     Բանաստեղծուհի Աիդա Ավդալյանը եղածը «վանդալիզմ» է որակել և նշել, որ չի ուզում հավատալ, որ այս ամենի հետևում հայ է կանգնած: Ըստ նրա՝ արձանն այսպես պղծողները թուրքից էլ վատն են և նրանք այս կերպ խորը վիրավորանք են հասցրել Հայ մարդուն:
6457 | 2
Facebook