Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 26 հուլիսի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
12.50%
,
ԱՄՆ դոլլար
6.00%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.25%

Իրադարձություններ

«Ռեսուրսային դասասենյակը»` ներառական կրթության մոդել. ՎիվաՍել-ՄՏՍ

17:35, երկուշաբթի, 20 մարտի, 2017 թ.
«Ռեսուրսային դասասենյակը»` ներառական կրթության մոդել. ՎիվաՍել-ՄՏՍ

«Երեխաների զարգացման միջազգային կենտրոնը» (ԵԶՄԿ) միջանկյալ հարթակ է ձևավորել աուտիզմ և զարգացման առանձնահատկություններ ունեցող երեխաների համար: Մասնագետները ներառական կրթության արդյունավետ մոդել են գործարկել մայրաքաղաքի հիմնական դպրոցներից մեկում: 30 երեխայի համար ստեղծվել է միջազգային չափորոշիչներին համապատասխանող «Ռեսուրսային դասասենյակ», որը թիրախային այս խմբին թույլ կտա առավելագույնս ներգրավվել կրթական ընդհանուր գործընթացում: Մասնավորապես, ունենալ մասնագիտական ծրագիր, ուսումնառության օրվա միայն որոշակի ժամանակահատվածում լինել «Ռեսուրսային դասասենյակում», իսկ հիմնականում՝ համադասարանցիների հետ:

«Ռեսուրսային դասասենյակը»` ներառական կրթության մոդել. ՎիվաՍել-ՄՏՍ
«Ռեսուրսային դասասենյակը»` ներառական կրթության մոդել. ՎիվաՍել-ՄՏՍ
«Ռեսուրսային դասասենյակը»` ներառական կրթության մոդել. ՎիվաՍել-ՄՏՍ
«Ռեսուրսային դասասենյակը»` ներառական կրթության մոդել. ՎիվաՍել-ՄՏՍ
«Ռեսուրսային դասասենյակը»` ներառական կրթության մոդել. ՎիվաՍել-ՄՏՍ
«Ռեսուրսային դասասենյակը»` ներառական կրթության մոդել. ՎիվաՍել-ՄՏՍ

     Ներառական կրթության այս մոդելի կիրառմանն աջակցել են ոչ միայն տարբեր կազմակերպություններ, այլև՝ ծնողներ: «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը վերանորոգել է դասասենյակը, իսկ ՎիվաՍել-ՄՏՍ-ը՝ դեռևս 2007 թվականից ստանձնել և շարունակում է մնալ կենտրոնի հիմնական աջակիցը: 2010-ին, ներառական կրթության փորձնական մոդելը, նույն՝ Հենրի Մորգենթաուի անվան հիմնական դպրոցում որպես նախագիծ ներդրվել է Հայաստանում հեռահաղորդակցության առաջատար օպերատորի հետ գործընկերության շնորհիվ: ՎիվաՍել-ՄՏՍ-ը աշխատավարձային ֆոնդ է տրամադրել նաև երեխաների հետ կենտրոնում և տանն աշխատող մասնագետներին:
«Ռեսուրսային դասասենյակը»` ներառական կրթության մոդել. ՎիվաՍել-ՄՏՍ
«Ռեսուրսային դասասենյակը»` ներառական կրթության մոդել. ՎիվաՍել-ՄՏՍ

     2007-2017 թվականների համագործակցության ընթացքում, ՎիվաՍել-ՄՏՍ-ը «Երեխաների զարգացման միջազգային կենտրոնին» հատկացրել է ավելի քան 170 մլն դրամ՝ աուտիզմ ունեցող երեխաներին կիրառական վարքային վերլուծության սկզբունքների սահմաններում հատուկ վերականգնողական թերապիա ապահովելու համար: ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցության շնորհիվ 2016 թվականին այդ ծրագրից օգտվել է աուտիզմ ունեցող 42 երեխա: Իսկ 2007 թվականից մինչև օրս՝ ինտենսիվ վարքային թերապիա է ստացել ավելի քան 180 երեխա:
     Գործընկերության շնորհիվ նաև՝ կենտրոնն առաջընթաց է արձանագրել. բարձրացել է դպրոցի հարմարավետության և նրա նկատմամբ վստահության ցուցանիշը: Բարելավվել են այդ երեխաների հաղորդակցվելու հմտությունները և լուծվել է ներառական դպրոցում նրանց ինտեգրման խնդիրը:
«Ռեսուրսային դասասենյակը»` ներառական կրթության մոդել. ՎիվաՍել-ՄՏՍ
«Ռեսուրսային դասասենյակը»` ներառական կրթության մոդել. ՎիվաՍել-ՄՏՍ

9366 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am