Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 30 մարտի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
5.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Իրադարձություններ

Օշականում ոչխարների անկման պատճառը հայտնի է

18:00, երկուշաբթի, 20 մարտի, 2017 թ.
Օշականում ոչխարների անկման պատճառը հայտնի է
     Մարտի 3-ին հայտնի դարձավ, որ Արագածոտնի մարզի Օշական գյուղի բնակիչ, 47-ամյա Նորայր Խալոյանի թե գառները, թե ոչխարները հաշված օրերի ընթացքում մեկը մյուսի հետևից սատկել են: Նշել էինք, որ հետևողական ենք լինելու` պարզելու, թե ինչն է եղել կենդանիների անկման պատճառը: MAMUL.am թղթակցի հետ զրույցում Գյուղատնտեսության նախարարության անասնաբուժության տեսչության պետ Հովհաննես Մկրտչյանն ներկայացրեց լաբորատոր հետազոտության պատասխանները: «Երկու ցուցանիշներով ունենք շեղումներ: Մակաբուծական հետազոտության արդյունքում աղիներից վերցված նմուշներում հայտնաբերվել են մի շարք ինֆեկցիաներ, Անաէրոբ ինֆեկցիայի հարուցիչներ և աղիքային խմբի մանրէներ: Մեր տեսուչ մասնագետների այցի ժամանակ եղել է 120 կենդանու դիակ, որոնք տեղում թաղվել և ախտահանվել են: Մյուս կենդանիների հետ կապված անկման դեպք չի գրանցվել»:
     Հովհաննես Մկրտչյանը նշեց նաև, որ կենդանիները պահվել են վատ պայմաններում: «Շատ խիստ բացասական պայմաններ են ունեցել, տարրական պայմանները չեն պահպանվել: Նման պայմաններում կենդանի չեն պահում: Չեն պահպանել կանոնները` ցանկապատել տարածքն, այլ կենդանիներից առանձնացնել, կերը ճիշտ ժամանակին տալ, տակը մաքրել և այլն»,- եզրափակեց նա:
3382 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am