Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Եթե Ազատության հրապարակում հավաքվի բազմություն, ապա իմ նկատմամբ որևէ բան չեն անի, իսկ հակառակ դեպքում ամեն բան էլ սպասելի է». Շահեն Հարությունյան

14:50, երկուշաբթի, 20 մարտի, 2017 թ.
«Եթե Ազատության հրապարակում հավաքվի բազմություն, ապա իմ նկատմամբ որևէ բան չեն անի, իսկ հակառակ դեպքում ամեն բան էլ սպասելի է». Շահեն Հարությունյան

Շահեն Հարությունյանը ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում հայտարարել է, որ Արթուր Սարգսյանի մահը մոմավառություններով և սգալով չի կարող լուծել այն խնդիրները, որոնք իրենց առջև դրել են Ազատության հրապարակում ամենօրյա ակցիա իրականացնողները: «Միայն այդ քայլերով հարցին լուծում չի տրվի: Կամաց-կամաց համոզվում եմ, որ Հաց բերողին մոռացության են մատնում: Պետք է համախմբվենք և այնպիսի քայլերի դիմենք, որ մեր ձայնը տեղ հասնի, որ ամենակարևորն է` գլխավոր դատախազը հրաժարական տա»,- ասել է Շահենը: Վերջինը տեղեկացրել է, որ քաղաքացիներից շատերն իրենց ակցիաները պիտակավորում են. «Մեզ պիտակավորում են` ասելով, որ լակոտների միություն ենք, պարապների հավաք ենք իրականացնում և այլն: Ցավում եմ այդ մարդկանց համար, և նրանց պետք է ասեմ, որ զարգացած երկրներում երիտասարդներն ազատորեն արտահայտում են իրենց կամքը և մի շարք նախաձեռնություններ են իրականացնում»:
     Անդրադառնալով հոր` Շանթ Հարությունյանի տարածած հայտարարությանը, Շահենն ասել է. «Բոլորս պետք է գիտակցենք, որ եթե Ազատության հրապարակում հավաքվի բազմություն, ապա իմ նկատմամբ որևէ բան չի լինի, իսկ հակառակ դեպքում ամեն բան էլ սպասելի է»:

3407 | 1
Facebook