Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Մեկնարկել է Արթուր Սարգսյանի հիշատակին նվիրված երթը

18:10, երկուշաբթի, 20 մարտի, 2017 թ.
Մեկնարկել է Արթուր Սարգսյանի հիշատակին նվիրված երթը
     Ազատության հրապարակում մեկնարկել է Հաց բերող Արթուր Սարգսյանի հիշատակին նվիրված երթը:
     Երթի մասնակիցները երեկ հայտարարել էին, որ այսուհետ չեն պահանջելու նրան հուղարկավորել Եռաբլուրում, որովհետև Հաց Բերողի եղբայրը համաձայնվել է Արթուրին հուղարկավորել Շահումյանում։
     Նրանց երկրորդ պահանջը՝ քրեական գործերի հարուցումներն՝ ընթացքի մեջ է, իսկ
     գլխավոր պահանջն է՝ գլխավոր դատախազի հրաժարականը։
     Ինչպես արդեն հայտնել էինք, Հաց բերող Արթուր Սարգսյանին Եռաբլուր պանթեոնում հուղարկավորելու պահանջը մերժվել: Արթուր Սարգսյանի հոգեհանգիստը տեղի կունենա երեքշաբթի՝ մարտի 21-ին, ժամը 18:00-ին, Շահումյանի գերեզմանատանը հարակից սգո սրահում (հասցեն՝ Լուկաշին 152), իսկ հուղարկավորությունը տեղի կունենա չորեքշաբթի՝ մարտի 22-ին, նույն սրահից՝ ժամը 14:00-ին»:
Մեկնարկել է Արթուր Սարգսյանի հիշատակին նվիրված երթը
6797 | 0
Facebook