Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 26 հուլիսի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
12.50%
,
ԱՄՆ դոլլար
6.00%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.25%

Հետաքրքիր է

Ինչու ստեղնաշարի վրա տառերը շարված են ոչ այբբենական կարգով

00:05, երեքշաբթի, 21 մարտի, 2017 թ.
Ինչու ստեղնաշարի վրա տառերը շարված են ոչ այբբենական կարգով

Համակարգչով աշխատող բոլոր մարդկանց հետաքրքրում ու շատերին զայրացնում է այն հանգամանքը, թե ինչու ստեղնաշարի վրա տառերը շարված են ոչ այբբենական կարգով:

Պատասխանը գտել են ճապոնացի հետաքրքրասերները: Պարզվել է, որ 2 հայտնի վարկածներն իրականում միֆեր են:
     Միֆ 1. Ոչ այբբենական դասավորության պատճառը որոշ տառերի քիչ գործածությունն է:

Ինչու ստեղնաշարի վրա տառերը շարված են ոչ այբբենական կարգով
Ինչու ստեղնաշարի վրա տառերը շարված են ոչ այբբենական կարգով

     Այսպես կարծում են շատ շատերը, սակայն գործնական հետազոտությունները ցույց են տվել, որ եթե օգտատերերը որոշակի ժամանակ շարվածքն անում են այլ դասավորվածությամբ ստեղնաշարով, ապա արագորեն վարժվում են դրան ու հավաքում նույն արագությամբ: Ուստի հարմարավետության հետ դասավորվածությունը կապ չունի:
     Միֆ 2. Ստեղնաշարի նախատիպը գրամեքենան է, իսկ դրա վրա տառերի սխալ հերթականությունն օգնել է, որ սարքը «չկախի»:
Ինչու ստեղնաշարի վրա տառերը շարված են ոչ այբբենական կարգով
Ինչու ստեղնաշարի վրա տառերը շարված են ոչ այբբենական կարգով

Այս վարկածն էլ նախորդի հակառակն է: Դրա էությունն այն է, որ տառերը գրամեքենայի վրա անկանոն դասավորվածությամբ են շարել, որպեսզի մեքենագրողները դանդաղ հավաքեն և սարքը չտաքանա ու «չկախի»: Բայց, ինչպես արդեն պարզեցինք, ժամանակի ընթաքցում օգտատերերը սովորում են ցանկացած, անգամ ամենաանհեթեթ դասավորվածությանը:
     Իսկ ճշմարտությունը հետևյալն է. պարզվել է, որ ժամանակակից ստեղնաշարերի առաջին նախատիպերը հագեցվել են հենց այբբենական կարգով դասավորված տառերի ստեղներով: Եվ սկսել են դրանք փորձարկել հեռագրային կապի օպերատորների աշխատանքում: Վերջիններս էլ եկել են այն եզրակացության, որ այդ հերթականությունը Մորզեի այբուբենը հավաքելու համար շատ նյարդայնացնող ու անհարմար է: Եվ մորզեով դյուրին հավաքելու համար առաջարկել են ստեղնաշարի իրենց տարբերակը, որն էլ ընդունվել է որ կիրառվում է մինչ օրս:

Ինչու ստեղնաշարի վրա տառերը շարված են ոչ այբբենական կարգով
Ինչու ստեղնաշարի վրա տառերը շարված են ոչ այբբենական կարգով

4950 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am