Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Եթե ընտրախախտումներ չլինեն, իշխանությունը, լավագույն դեպքում, կհավաքի 20-25% ձայն». Արարատ Զուրաբյան

14:40, երկուշաբթի, 20 մարտի, 2017 թ.
«Եթե ընտրախախտումներ չլինեն, իշխանությունը, լավագույն դեպքում, կհավաքի 20-25% ձայն». Արարատ Զուրաբյան
     «Սոցիոլոգները, քաղաքական գործիչները նշում են, թե Գագիկ Ծառուկյանի ընտրազանգվածն այն մարդիկ են, ովքեր ակնկալիքներ ունեն նրանից, այսինքն` չլինեն նրա խոստումները, նա չի ունենա ընտրազանգված»,- լրագրողների այս դիտարկմանն ի պատասխան` «Ծառուկյան» դաշինքի ցուցակի ներկայացուցիչ, ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանն ասաց. «ՀՀ-ում շատերն են կարողություն ստեղծել ու քչերն են կարողությունն օգտագործել հանրության այս կամ այն խնդիրները լուծելու համար, ուստի երբ խոսվում է բարեգործության մասին, չմոռանանք, որ Ծառուկյանը դա անում է վաղուց: Կարծում եմ` ՀՀԿ-ականները շատ երջանիկ կլինեին, եթե հասարակությունն ակնկալիք ունենար Սերժ Սարգսյանից, նույնը կասեի քաղաքական մնացած ուժերի մասին»: Նրա խոսքով` եթե ընտրախախտումներ չլինեն, ներկայիս իշխանությունը, լավագույն դեպքում, 20-25% ձայն կհավաքի: Հարցին` «Ծառուկյան դաշինքը» հետընտրական հնարավոր կոալիցիաների հարցը քննարկե՞լ է, ասաց. «Եթե քաղաքական ուժն ստանում է մեծամասնություն ու ինքը կարող է ձևավորել կառավարություն, կոալիցիայի հարցը երկրորդ պլան է անցնում, եթե ստանում է առավելագույն ձայներ, բայց պակաս անհրաժեշտից, որպեսզի ձևավորի իշխանություն, ապա գործում է կոալիցիայի պրակտիկան»:
3122 | 1
Facebook