Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Ստեղծվել է արյան կարգը որոշող գերարագ թեստ

22:10, երկուշաբթի, 20 մարտի, 2017 թ.
Ստեղծվել է արյան կարգը որոշող գերարագ թեստ

Արյան խումբն իմանալը կարևոր է բոլոր մարդկանց համար, որովհետև կյանքում կարող են ստեղծվել այնպիսի իրավիճակներ, որ այդ իմացությունը փրկի ձեր կյանքը: Սակայն արյան խումբը որոշող ժամանակակից մեթոդները հեռու են կատարելությունից: Դրանց համար անհրաժեշտ են լաբորատոր պայմաններ և առնվազն 20 րոպե ժամանակ: Այնինչ որոշակի պայմաններում դա կարող է կյանք արժենալ: Ուստի չինացի մասնագետները մշակել են արյան կարգը որոշող արագ-թեստ, որի արդյունքը պատրաստ է լինում կես րոպեում` անգամ դաշտային պայմաններում:
     Երրորդ ռազմական համալսարանի հետազոտողների հայտնագործած թեստն ունի ոչ մեծ թղթի տեսք` բաժանված 3 պայմանական գոտիների: Կենտրոնում տեղակայվում է արյան նմուշը, 30 վայրկյանից A կամ B դաշտերից մեկը կանաչում է` ցույց տալով, որ հենց այդ խմբին է պատկանում նմուշը: Երկրորդ վանդակը կարմրում է: Թեստի արդյունքները վերծանվում են առավել տարածված AB0 համակարգի միջոցով, որը մշակել է Կարլ Լանդշտեյները 1900 թվականին:
     Թեստն արդեն փորձարկվել է 3550 մարդու արյան նմուշի վրա, ճշգրտությունը` 99,9%: Այն 1-2 տարում կհամալրի բժշկական հաստատությունների մեծ մասի «զինանոցը»:

Ստեղծվել է արյան կարգը որոշող գերարագ թեստ
22007 | 0
Facebook