Խնդրում ենք սպասել...
Այսօր`  շաբաթ, 27 մայիսի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
13.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
5.00%
,
Ռուսական ռուբլի
8.25%

Հետաքրքիր է

Կես դարից ավել տևող համառ ջանքերի շնորհիվ հնդիկ բնապահպանը անպտուղ ավազուտը վերածել է անտառ-արգելոցի

02:10, երեքշաբթի, 21 մարտի, 2017 թ.
Կես դարից ավել տևող համառ ջանքերի շնորհիվ հնդիկ բնապահպանը անպտուղ ավազուտը վերածել է անտառ-արգելոցի

Ջադաֆ Փայենգը հնդիկ ակտիվիստ–բնապահպան է, ով տասնամյակներ շարունակ ծառեր է տնկել Բրահմափութրա գետի ավազոտ ծանծաղուտում: Նրա համառ ու անձնվեր ջանքերի շնորհիվ այդ վայրն այժմ անտառածածկ արգելոց է` 1360 հա մակերեսով:
     Անտառ ստեղծելու գաղափարը նրա մոտ ի հայտ է եկել 1963 թվականին: Այդ տարի ուժգին ջրհեղեղ է եղել, իսկ երբ ջուրը ետ է քաշվել, գետի ծանծաղուտը լցվել է մեծ քանակությամբ օձերով: Շուտով բոլոր սողունները սատկել են անտառի բացակայության պատճառով: Նա այնքան մեծ ցավ է ապրել սատկած կենդանիներին տեսնելով, որ որոշել է ամեն գնով այդ տարածքում անտառ տնկել: Հողում, որը կառավարությունը ճանաչել է ոչ պիտանի, նա նախ բամբուկ է ցանել, ապա` տարբեր տեսակի սերմեր ու տնկիներ: Բերել է կարմիր մրջյուններ, որոնք բարերար ազդեցություն են թողնում ոչ բերրի հողերի վրա: Շուտով նրա անտառը լցվել է կյանքով, այստեղ են եկել անգամ վերացման վտանգի տակ գտնվող միաեղջյուր ռնգեղջյուրը, բենգալյան վագրը, տարբեր կաթնասուններ, թռչուններ և այլն: Այժմ նրա տնկած անտառը` Molai forest-ը, պետական արգելոց է: Ջադաֆը կնոջ ու 3 երեխաների հետ ապրում է այնտեղ ու զբաղվում անասնապահությամբ:

3773 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am