Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 30 մարտի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
5.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Իրադարձություններ

Գործընկերներն իրականություն դարձրեցին Վարդուհի Վարդերեսյանի վերջին երազանքը

14:05, երկուշաբթի, 20 մարտի, 2017 թ.
Գործընկերներն իրականություն դարձրեցին Վարդուհի Վարդերեսյանի վերջին երազանքը

Մարտի 19-ին` ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Վարդուհի Վարդերեսյանի ծննդյան օրը, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի բեմում կայացավ դերասանուհուն նվիրված` Նելլի Շահնազարյանի «Վարագույրը չփակեք» մեկ գործողությամբ պիեսի երևանյան առաջնախաղը: Բեմադրության հեղինակը ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանն է, դերերում՝ ՀՀ վաստ. արտիստ Գրետա Մեջլումյանն ու դերասան Արամ Մխիթարյանը:

Գործընկերներն իրականություն դարձրեցին Վարդուհի Վարդերեսյանի վերջին երազանքը
Գործընկերներն իրականություն դարձրեցին Վարդուհի Վարդերեսյանի վերջին երազանքը

     «Այն ներկայացնում է մի դերասանուհու կյանքի պատմություն՝ լի վայրիվերումներով: Պիեսը գրվել էր ուրիշ նպատակով, այն գրվել էր Վարդուհի Վարդերեսյանի համար: Երբ երկու տարի առաջ արտիստուհին կարդացել էր այն, ասել էր, որ այլևս ի վիճակի չէ այդ ծանրությունը տանելու, որովհետև այն կյանքի 80-ամյակն ապրող դերասանուհու կենսագրություն է: Վարդուհի Վարդերեսյանը Նելլիին ասել էր, որ այդ դերը կարող է մարմնավորել միայն դերասանուհի Գրետա Մեժլումյանը»,- պատմում է Վահե Շահվերդյանը:
Գործընկերներն իրականություն դարձրեցին Վարդուհի Վարդերեսյանի վերջին երազանքը
Գործընկերներն իրականություն դարձրեցին Վարդուհի Վարդերեսյանի վերջին երազանքը
Նրա փոխանցմամբ` դերասանուհու մահից հետո, որոշել են իրականացնել նրա երազանքն ու բեմադրել պիեսը, որտեղ հերոսուհուն կմարմնավորի Գրետա Մեջլումյանը:
     Այդ օրը թատերական գործիչները նաև այցելեցին Կոմիտասի անվան պանթեոն` հարգանքի տուրք մատուցելու հայ մեծանուն դերասանուհու հիշատակին:
Գործընկերներն իրականություն դարձրեցին Վարդուհի Վարդերեսյանի վերջին երազանքը
Գործընկերներն իրականություն դարձրեցին Վարդուհի Վարդերեսյանի վերջին երազանքը

1655 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am