Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ինքնասպանություն Երևանում. 42-ամյա տղամարդը Կիևյան կամրջից ցած է նետվել

10:20, երկուշաբթի, 20 մարտի, 2017 թ.
Ինքնասպանություն Երևանում. 42-ամյա տղամարդը Կիևյան կամրջից ցած է նետվել
     Այսօր՝ մարտի 20-ին, ինքնասպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։00-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կիևյան կամրջի տակ տղամարդու դի կա։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ոստիկանության Մալաթիա-Սեբաստիայի բաժնի օպերատիվ խումբը։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ ինքնասպանություն գործած քաղաքացին Երևանի բնակիչ, 42-ամյա Հ. Մասոյանն էր։
     Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։ Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։
6814 | 5
Facebook