Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Լարված ու բախումներով երթն ավարտվեց. վաղն այն կունենա շարունակություն

21:45, կիրակի, 19 մարտի, 2017 թ.
Լարված ու բախումներով երթն ավարտվեց. վաղն այն կունենա շարունակություն

Արթուր Սարգսյանի՝ «Հաց բերողի» հիշատակին նվիրված բողոքի երթը քիչ առաջ Ազատության հրապարակում ավարտվեց։ Նշենք, որ ուղիղ միացումն ավարտվել էր ավելի վաղ:

Երթի մասնակիցների նպատակը եղել է կառավարության շենքը, որտեղ ցուցարարներին դիմավորել են մեծ թվով ոստիկաններ։

Երթի մասնակիցները վաղը նույնպես պատրաստվում են բողոքի ակցիա իրականացնել նույն ժամին՝ 18.00-ին, Ազատության հրապարակում։ Նրանց պահանջները հետևյալն են՝ պաշտոնից հեռացնել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, քրեական գործ հարուցել Արթուր Սարգսյանին երկրորդ անգամ կալանավորելու միջնորդություն ներկայացրած քննիչի և այդ որոշումը կայացրած դատավորի նկատմամբ։

Ինչպես նշել ենք Արթուր Սարգսյանի հոգեհանգիստը տեղի կունենա երեքշաբթի, մարտի 21-ին, ժամը 18-00-ին Շահումյանի գերեզմանատանը հարակից «Սան Լազար» սգո սրահում (Լուկաշին 152), իսկ հուղարկավորությունը՝ մարտի 22-ին, ժամը 14-ին, նույն սրահից։

5749 | 1
Facebook