Ինչպես հայտնել ենք, Արծվիկը
ներկայացրել է «Եվրոտեսիլ-2017»-ի հայաստանյան երգը և տեսահոլովակը: «Fly with me» երգի երաժշտության համահեղինակները Լևոն և Լիլիթ Նավասարդյաններն են, խոսքերի համահեղինակներն՝ Ավետ Բարսեղյանն ու Դավիթ Ծերունյանը:
Երգն արդեն հասցրել է արժանանալ բազմաթիվ օգտատերերի բացասական գնահատականներին: Ոմանք այն համարում են ճապոնական մշակույթի ազդեցության տակ ստեղծված, ոմանք էլ կոչ են անում առհասարակ հրաժարվել «Եվրոտեսիլին» մասնակցելուց:
Իսկ դուք հավանո՞ւմ եք «Եվրոտեսիլ-2017»-ի հայաստանյան երգը: