Խնդրում ենք սպասել...
Այսօր`  ուրբաթ, 24 նոյեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Համացանց

«Եթե մենք իսկապես հարգում ենք Արթուր Սարգսյանի կյանքն ու մահը, ապա պարտավոր ենք պատժել նրա կյանքը խլողներին». Տիգրան Խզմալյան

16:05, շաբաթ, 18 մարտի, 2017 թ.
«Եթե մենք իսկապես հարգում ենք Արթուր Սարգսյանի կյանքն ու մահը, ապա պարտավոր ենք պատժել նրա կյանքը խլողներին». Տիգրան Խզմալյան
     Եթե մենք իսկապես հարգում ենք Արթուր Սարգսյանի կյանքն ու մահը, ապա պարտավոր ենք պատժել նրա կյանքը խլողներին: «Չքաղաքականացնելու» կոչերը կեղծ են ու դավաճանական: Իմ ընկերների՝ Դոնարա Թոխունցի և Յուրա Թորոսյանի առաջարկով հորդորում եմ ստեղծել «Հաց Բերողի ցուցակ», որտեղ կընդգրկվեն բոլոր պաշտոնական անձիք, ում հանցավոր գործունեության և անգործության պատճառով Արթուր Սարգսյանը բանտարկվեց երկրորդ անգամ, ովքեր անտեսել էին նրա բողոքի հացադուլը, գիտակցաբար ենթարկելով ծանր հիվանդ մարդուն մահացու վտանգի:
     Նման ցուցակ կազմվեց ռուս հանցագործ պաշտոնյաներից՝ փաստաբան Սերգեյ Մագնիցկիին անհիմն ազատազրկելու, բանտում խոշտանգելու և մահվան հասցնելու գործով: «Մագնիցկու ցուցակը» հանդիսացավ պուծինյան վարչախմբի դեմ առաջին գործող պատժամիջոցը և առաջին անգամ անուն առ անուն մատնանշեց մարդու իրավունքները ոտնահարող պաշտոնյաների անհատական պատասխանատվությունը:
     Հայաստանում նման նախադեպ արձանագրվել էր 2016 թ. հուլիսին, երբ ԱՄՆ դեսպանի սպառնալիքը «սև ցուցակում» ընդգրկել քաղաքացիների դեմ հատուկ դաժանությամբ գործող ոստիկաններին որոշ առումով սանձեց պածտոնյաներին:
     Այս անգամ հայ քաղաքական հասարակությունը չպետք է սպասի արեւմտյան միջամտությանը, այլ պարտավոր է ինքնուրույն գործել հանուն սեփական ազատության և արժանապատվության:
     Մենք գիտենք հիմանական դերակատարների անուններն ու պաշտոնները՝ ՀՀ արդարադատության նախարարությունւմ, դատախազությունում, ԱԱԾ-ում: Ճշտել և իրավական ուժ տալ այդ ցուցակին կօգնեն Արթուր Սարգսյանի փաստաբանները, իրավապաշտպանները, ցանկացած ազնիվ մասնագետը: Եթե իրենց ընդդիմադիր անվանող կուսակցություններն անկեղծ են՝ նրանք կօգնեն հրապարակայնացնել և պետական մակարդակի հասցնել այդ ցուցակը:
     Ազատությունն այսօր նշանակում է ինքնապաշտպանություն: Մենք կունենանք այնքան ազատություն և արժանապատվություն, որքան կարողանալու ենք պաշտպանել: Խնդրում ենք միանալ այս նախաձեռնությանը և մեզ հետ միասին կազմել «Հաց Բերողի ցուցակը»:
3249 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am