Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Եվրոտեսիլ-2017»-ի հայաստանյան երգի պրեմիերան

22:00, շաբաթ, 18 մարտի, 2017 թ.
«Եվրոտեսիլ-2017»-ի հայաստանյան երգի պրեմիերան
     Արծվիկը ներկայացրել է «Եվրոտեսիլ-2017»-ի հայաստանյան երգը և տեսահոլովակը: «Fly with me» երգի երաժշտության համահեղինակները Լևոն և Լիլիթ Նավասարդյաններն են, խոսքերի համահեղինակները՝ Ավետ Բարսեղյան և Դավիթ Ծերունյան: Տեսահոլովակի ռեժիսորը Արթուր Մանուկյանն է:
     Հիշեցնենք, որ «Եվրոտեսիլ-2017» երգի միջազգային մրցույթին Հայաստանը կներկայացնի Առաջին ալիքի «Դեպի եվրոտեսիլ» մրցույթի հաղթող Արծվիկը: Մրցույթն այս տարի կանցկացվի մայիսի 9-ին, 11-ին և13-ին Կիևում: Արծվիկը ելույթ կունենա մայիսի 9-ին՝ 1-ին կիսաեզրափակչի ընթացքում:
     «Եվ ահա կյանքիս գլխավոր օրերից մեկը, ներկայացնում եմ այն աշխատանքը, որին անհամբեր սպասում էինք միասին: Շատ դժվար է նկարագրել, թե ինչ եմ զգում հիմա՝ հուզմունք, անհանգստություն ու մեծ ուրախություն:
     Իմ թռիչքի մեկնարկը տրված է ու շնորհաալ եմ ինձ միանալու համար»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Արծվիկը:
«Եվրոտեսիլ-2017»-ի հայաստանյան երգի պրեմիերան
14759 | 8
Facebook