Խնդրում ենք սպասել...
Այսօր`  շաբաթ, 18 նոյեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Թերթերի տեսություն

Պուտինի հայտարարությունից Բաքվում խուլ հիստերիա է. «ՀԺ»

11:40, շաբաթ, 18 մարտի, 2017 թ.
Պուտինի հայտարարությունից Բաքվում խուլ հիստերիա է. «ՀԺ»

«Հայկական ժամանակ»-ը գրում է. «Սերժ Սարգսյանին Ռուսաստանում լավ ընդունեցին: Նույնիսկ` շատ լավ ընդունեցին: Դա արտահայտվեց պաշտոնական այցի արարողակարգային բոլոր ատրիբուտներով` սկսած կորտեժից, վերջացրած Կրեմլի լուսաճաճանչ-ոսկեփայլ դահլիճներով և 22 տարի առաջ Հայաստանից գողացված նկարը վերադարձնելու ժեստով: Էլ չենք խոսում վարչապետ Դմիտրի Մեդվեդևի գրիպի մասին, որը մեկ օրում նահանջեց, և վերջին պահին տեղի ունեցավ նաև Սարգսյան-Մեդվեդև հանդիպումը:
     «Ռուսաստանն անկեղծորեն շահագրգռված է կայուն, անկախ և դինամիկ զարգացող Հայաստանով»,- Սերժ Սարգսյանի հետ հանդիպման արդյունքներով հայտարարեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Սա պատմական նշանակության հայտարարություն է: Ամբողջ աշխարհը գիտի, որ Ռուսաստանը անկեղծորեն շահագրգռված է կախյալ, իսկ ավելի կոնկրետ` իրենից կախյալ Հայաստանով: Անկախ Հայաստանով մինչև վերջերս շահագրգռված էին Ռուսաստանի թշնամիները` ԱՄՆ-ն և Եվրոպան: Եթե հայտարարությունը կոնկրետ կոնտեքստի մեջ չլիներ կհամարեինք, որ վրիպակ է, որևէ այլ երկրի ղեկավարի հետ հայտարարության տեքստից հատված: Բայց անմիջապես դրանից առաջ Պուտինը խոսում էր Հայաստանի սահմանադրական բարեփոխումների, խորհրդարանական հանրապետության և սպասվող ԱԺ ընտրությունների մասին:
     Հայաստանում այս հայտարարությունն ընդունվել է որպես աջակցություն Սերժ Սարգսյանին առաջիկա ընտրություններում, այն կարծրատիպային համոզմունքի համատեքստում, որ յուրաքանչյուր ընտրությունից առաջ ՀՀ իշխանությունը, երբեմն նաև ընդդիմությունը մեկնում է Մոսկվա «թագադրվելու»:
     Իրականությանն ավելի մոտ են ռուս վերլուծաբանների վերջին կարծիքները, որ ՌԴ-ն չի միջամտի հայաստանյան առաջիկա ընտրություններին»։
    
     Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

6334 | 1
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am
batsahaytum
batsahaytum 12:01, 18.03.2017
Kaprenq ktesnenq