Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 26 մարտի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
5.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Թերթերի տեսություն

Ընտրակաշառք՝ ալյուրի տեսքո՞վ. «Հրապարակ»

11:15, շաբաթ, 18 մարտի, 2017 թ.
Ընտրակաշառք՝ ալյուրի տեսքո՞վ. «Հրապարակ»
     «Հրապարակ» թերթը գրում է. «Արմավիրի մարզում ԲՀԿ-ից առաջադրված պատգամավորության թեկնածուների միջև հակասություններ են առաջացել։ Հրանտ Դավթյանը նախընտրական քարոզարշավի ընթացքում նյութական խոստումներ է տալիս Էջմիածնի և հարակից համայնքների բնակիչներին, որը դրսևորվել է մեկ պարկ ալյուրի տեսքով։ Սա հարուցել է «Ծառուկյան դաշինքի» մյուս թեկնածուների վրդովմունքը, մասնավորապես, Հակոբ Հակոբյանը՝ Ճոյտը, սրտնեղել է ու անգամ Դավթյանին հորդորել դադարեցնել նման գործունեությունը, քանի որ առանց այն էլ ՀՀԿ-ական թեկնածուների նմանօրինակ գործունեության արդյունքում ձևավորվել են անհավասար պայմաններ։ Երեկ մեզ հետ զրույցում Հակոբ Հակոբյանը ոչ հաստատեց, ոչ հերքեց այդ զրույցի փաստը։ Հարցին, թե Հրանտ Դավթյանն ալյուր բաժանո՞ւմ է, ասաց․ «Չեմ կարող ասել, իրեն դիմեք, ինքը կպատասխանի»։ Իսկ Դավթյանի հետ զրույց եղե՞լ է։ «Ես չգիտեմ ով ինչ է ասում, համենայնդեպս, ես կողմնակից չեմ որևիցե ապրանք, գումար կամ այլ միջոցով գնանք ընտրությունների, եթե ուզում ենք երկիրը երկիր դառնա, ապա պետք է գնանք նորմալ ընտրությունների»։ Հակոբյանը նշեց, որ ինքը Հրանտ Դավթյանի հետ նման խոսակցություն չի ունեցել, և ասաց, որ ընտրակաշառքին են ապավինում ՀՀԿ թեկնածուները»։
    
     Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
2958 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am