Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Պուտինը որևէ մեկի նկատմամբ համակրանք ցույց տալով` կջախջախի իր թեկնածուին». Լևոն Շիրինյանը` Սարգսյան-Պուտին հանդիպման մասին

13:35, շաբաթ, 18 մարտի, 2017 թ.
«Պուտինը որևէ մեկի նկատմամբ համակրանք ցույց տալով` կջախջախի իր թեկնածուին». Լևոն Շիրինյանը` Սարգսյան-Պուտին հանդիպման մասին

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 15-ին այցելեց Ռուսաստանի Դաշնություն, որի ընթացքում հանդիպեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Նախագահի` նախընտրական այս փուլում Մոսկվա մեկնելը տարաբնույթ կարծիքների և մեկնաբանությունների պատճառ դարձավ, որոնցից ամենաուշագրավն այն էր, թե Ս. Սարգսյանը մեկնել է Մոսկվա` իր «հաղթանակի» երաշխիքը Պուտինից ստանալու նպատակով:
     Հիշեցնենք, որ հանդիպման ընթացքում Վլ. Պուտինը համոզմունք էր հայտնել, որ Հայաստանն այս ընտրություններում Սերժ Սարգսյանի ղեկավարությամբ կանցնի զարգացման այս փուլը:
     Քաղաքագետ Լևոն Շիրինյանն այն կարծիքին է, որ չպետք է առիթ տալ նման թյուր կարծիքների տարածվելուն: Նրա խոսքով` Ռուսաստանն ընդամենը մեր առաջին գործընկերն է և ոչ ավելին: «Պուտինը մեր պապան չէ, և չի կարելի նման կարծիքներ տարածել, թե մեր պետության ղեկավարը գնաց ընտրություններում իր «դաբրոն» ստանալու»:
     Այնուամենայնիվ, Շիրինյանի խոսքով` ընտրությունների այս ֆոնին Ս. Սարգսյանի համար անչափ կարևոր է, որպեսզի իր գործընկերոջ կողմից իր անձի նկատմամբ համակրանք ցուցաբերվի, և բոլորը տեսնեն` Պուտինը համակրում է իրեն: «Հազարումի բանից հետո (Թուրքիայի և Ադրբեջանի «ֆոկուսներից» հետո- Լ.Շ.), Հայաստանը Ռուսաստանի համար դառնում է անփոխարինելի գործընկեր, ադամանդի պես մի բան: Դրա համար մեր քաղաքական ղեկավարությունը պետք է արժանապատիվ կեցվածք դրսևորի: Մանավանդ հիմա, եթե Պուտինը քաղաքական ռեալիզմը չի կորցրել, նա որևէ մեկի նկատմամբ համակրանք ցույց տալով, կարծում եմ, դրանով կջախջախի իր թեկնածուին, իսկ ՀՀ նախագահը մեր պետության նախագահն է` անկախ ամեն ինչից»,- եզրափակեց քաղաքագետը:

4884 | 0
Facebook