Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Շատ ուրախ եմ, որ այս անգամ նրա կողքին էի». Նադեժդա Սարգսյանն` Էմմիի երկրորդ երեխայի մասին

15:05, ուրբաթ, 17 մարտի, 2017 թ.
«Շատ ուրախ եմ, որ այս անգամ նրա կողքին էի». Նադեժդա Սարգսյանն` Էմմիի երկրորդ երեխայի մասին
     Ինչպես տեղեկացրել էինք, ծնվել է Էմմիի երկրորդ երեխան: Երգչուհին ամուսնուն կրկին որդի է պարգևել: MAMUL.am-ի թղթակիցը զրուցել է վերջին շրջանում ԱՄՆ-ում գտնվող Էմմիի մայրիկի՝ Նադեժդա Սարգսյանի հետ, ով կիսվել է զգացմունքներով, քանի որ առաջին թոռնիկի լույս աշխարհ գալու ժամանակ նա հեռու էր: «Շատ ուրախ եմ, որ այս անգամ իր կողքին եմ եղել, տեսել ու զգացել եմ ամեն ինչ` որպես տատիկ: Շատ լավ բալիկ է, Էմմին էլ է լավ: Եթե նրանք լավ են, ուրախ են, ես ամենաերջանիկն եմ»: Երգչուհին ասել է, որ երեխայի համար դեռ անուն չեն ընտրել, այսօր կորոշեն: Հետաքրքրվեցինք, թե ինչպես է եղբոր լույս աշխարհ գալուն արձագանքել 1.4 տարեկան Դանիելը: «Այսօր տարաք Դանիելին, ինչ հայացքով էր նայում եղբորը: Դանին առհասարակ շատ է սիրում երեխաների հետ շփվել: Աշխույժ է, օգնում է երեխաներին, խելացի, ճարպիկ երեխա է: Ուրիշ կերպով է դասիարակվել»:
     Նադեժդա Սարգսյանն ասել է, որ ԱՄՆ-ում է նաև բուժման նպատակով: Դեռ երկու ամիս էլ կմնա:
8905 | 6
Facebook