Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Լոս Անջելեսում կողոպտել են Քիմ Քարդաշյանի քրոջը

11:40, ուրբաթ, 17 մարտի, 2017 թ.
Լոս Անջելեսում կողոպտել են Քիմ Քարդաշյանի քրոջը

Ամերիկյան ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանի քույրը` Քենդալ Ջեները, հայտարարել է, որ Լոս Անջելեսի իր տնից գողություն է կատարվել: Տարել են 200 հազար դոլար արժողությամբ թանկարժեք իրեր:

TMZ կայքի փոխանցմամբ՝ 21-ամյա Քենդալ Ջենները, վերադառնալով տուն, մի քանի ժամ անց է միայն նկատել իր զարդերի բացակայությունը:

Ժամանած ոստիկանությունը բռնի ուժով բնակարան ներխուժելու հետքեր չի հայտնաբերել: Այդուհանդերձ՝ հետաքննություն է սկսվել թանկարժեք իրերի անհետացման գործով:

21512 | 1
Facebook