Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Վարչապետը՝ «Հաց բերող»-ի մահվան մասին

20:55, հինգշաբթի, 16 մարտի, 2017 թ.
Վարչապետը՝ «Հաց բերող»-ի մահվան մասին
    

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը Արաբկիր վարչական շրջանում ՀՀԿ-ի քարոզարշավից հետո դժկամությամբ պատասխանեց լրագրողների հարցին՝ կապված «Հաց բերող»-ի մահվան հետ: Հարցին՝ շատ ուժեր հետաձգել են հանրահավաքներն, իսկ դուք ցավ չե՞ք ապրում, նա հապճեպորեն պատասխանեց. «Շատ մեծ ցավ եմ ապրում, շատ մեծ ցավ»:

Առավել վաղ հնչեցրած հարցին՝ արդարադատության համակարգում բացեր կա՞ն, վարչապետը պատասխանեց. «Բազմաթիվ, բոլոր տեղերում էլ բացեր կան: Հենց դրա համար էլ ուզում ենք ուղղել»:

12930 | 3
Facebook