Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 26 հուլիսի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
12.50%
,
ԱՄՆ դոլլար
6.00%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.25%

Ի՞նչ է խոսում քաղաքը

ՕԵԿ-ը դարձավ «Հայկական վերածնունդ», և ժամկետանց մուրաբաներին փոխարինեցին ցեցը կերած շարֆերը

14:25, հինգշաբթի, 16 մարտի, 2017 թ.
ՕԵԿ-ը դարձավ «Հայկական վերածնունդ», և ժամկետանց մուրաբաներին փոխարինեցին ցեցը կերած շարֆերը
     «Մուրաբա բաժանողի» պիտակն ստացած ՕԵԿ-ն անունը փոխեց, բայց էությունը մնաց նույնը: Արթուր Բաղդասարյանի գլխավորած կուսակցությունը, որ դարձավ «Հայկական վերածնունդ», ասում են` առաջիկա ընտրություններին ձայներ ապահովելու համար Կոտայքի ու Տավուշի մարզերում սկսել է թեյ, կոսմետիկա և շարֆեր բաժանել: Ըստ լուրերի` Հրազդանում նրանք «Ֆաբերլիք»-ի կոսմետիկա են բաժանում` իբրև թե մարտի 8-ի կապակցությամբ: Նույն առիթով էլ Տավուշում բաժանում են բացիկներ և շարֆեր, որոնց մեծ մասը տեղ-տեղ ցեցը կերած է: Նույն Տավուշում էլ, ասում են, ավելի վաղ բաժանել են թեյեր, որոնց պիտանելիության ժամկետն ավարտվել էր 2014 թվականին:
     Հիշեցնենք` նախորդ ընտրությունների ժամանակ ՕԵԿ-ը նաև ժամկետանց մուրաբա, սուրճ ու «պլիտկա» էր բաժանել: Այդ օրերին նույնիսկ լուրեր էին տարածվել, թե անգամ Սերժ Սարգսյանի ծիծաղն է եկել, երբ իմացել է, որ ՕԵԿ-ը մուրաբա է բաժանում:
Տեղեկացնում ենք, որ նյութը պաշտոնական չէ:
7329 | 3
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am
takie dela
takie dela 09:57, 17.03.2017
չէ լուրջ չէ է.... շաաաաաատ լուրջ, սաղ վախենում են, հատկապես արթուր բաղդասարյանից.... ամոթ ա, լավ, արդեն ինքնամոռացության աստիճանի զառանցում եք...
Կուգու
Կուգու 22:36, 18.03.2017
Բրենդային շարֆեր են:Սեռի գույնի:
ANUN AZGANUNYYAANNNNN
ANUN AZGANUNYYAANNNNN 01:44, 19.03.2017
DZEZ OV HAVATUM A UREMN ES KYANQIC BAN CHI HASKANUM - DU MIYAYN GOVELI U XELACI BARER ES ASUM - BAYC CHES IRAKANACNUM - HAKARAKN DU VATABANUM ES ISHXANUTYUNNERIN U NUYN ISHXANUTYAN HET KOALICIA ES KAZMUM - HIMA EL NUYNN ES PORDZELU KRKNES - OV HAVATUM A DZEZ UREN XELQIC PAKAS AAAAA