Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ է խոսում քաղաքը

ՕԵԿ-ը դարձավ «Հայկական վերածնունդ», և ժամկետանց մուրաբաներին փոխարինեցին ցեցը կերած շարֆերը

14:25, հինգշաբթի, 16 մարտի, 2017 թ.
ՕԵԿ-ը դարձավ «Հայկական վերածնունդ», և ժամկետանց մուրաբաներին փոխարինեցին ցեցը կերած շարֆերը
     «Մուրաբա բաժանողի» պիտակն ստացած ՕԵԿ-ն անունը փոխեց, բայց էությունը մնաց նույնը: Արթուր Բաղդասարյանի գլխավորած կուսակցությունը, որ դարձավ «Հայկական վերածնունդ», ասում են` առաջիկա ընտրություններին ձայներ ապահովելու համար Կոտայքի ու Տավուշի մարզերում սկսել է թեյ, կոսմետիկա և շարֆեր բաժանել: Ըստ լուրերի` Հրազդանում նրանք «Ֆաբերլիք»-ի կոսմետիկա են բաժանում` իբրև թե մարտի 8-ի կապակցությամբ: Նույն առիթով էլ Տավուշում բաժանում են բացիկներ և շարֆեր, որոնց մեծ մասը տեղ-տեղ ցեցը կերած է: Նույն Տավուշում էլ, ասում են, ավելի վաղ բաժանել են թեյեր, որոնց պիտանելիության ժամկետն ավարտվել էր 2014 թվականին:
     Հիշեցնենք` նախորդ ընտրությունների ժամանակ ՕԵԿ-ը նաև ժամկետանց մուրաբա, սուրճ ու «պլիտկա» էր բաժանել: Այդ օրերին նույնիսկ լուրեր էին տարածվել, թե անգամ Սերժ Սարգսյանի ծիծաղն է եկել, երբ իմացել է, որ ՕԵԿ-ը մուրաբա է բաժանում:
Տեղեկացնում ենք, որ նյութը պաշտոնական չէ:
9386 | 3
Facebook