Խնդրում ենք սպասել...
Այսօր`  ուրբաթ, 25 մայիսի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Իրադարձություններ

«Եթե Հայաստանն այդքան խելացի է, ինչո՞ւ է այդքան աղքատ». Ալիևի ճառն ու հայկական կողմի պատասխանը

13:10, չորեքշաբթի, 15 մարտի, 2017 թ.
«Եթե Հայաստանն այդքան խելացի է, ինչո՞ւ է այդքան աղքատ». Ալիևի ճառն ու հայկական կողմի պատասխանը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեկ ֆրանսիացի գործարարների հետ հանդիպման ընթացքում իր ափսոսանքն է հայտնել, որ որոշ ֆրանսիական ընկերություններ գործունեություն են ծավալում «Ադրբեջանի օկուպացված տարածքներում». «Դա խախտում է մեր օրենսդրությունն, ինչպես նաև` միջազգային իրավունքը: Ադրբեջանը լուրջ քայլեր է ձեռնարկում այս հարցը միջազգային հարթակում բարձրացնելու համար: Դիմումներ են արվում միջազգային դատարաններին: Ուստի ես կոչ եմ անում այդ ընկերություններին` զերծ մնալ օկուպացված տարածքներում ապօրինի գործունեությունից: Դա մեծ գումարներ չի բերի, բայց կստեղծի մեծ խնդիրներ»: Նա նաև անդրադարձել էր մի քանի օր առաջ MEDEF-ում Սերժ Սարգսյանի հնչեցրած խոսքին: «Սարգսյանը խոսում էր նորարարությունների մասին, իբրև թե Հայաստանը նորարարությունների երկիր է: Ճիշտն ասած` մենք Ադրբեջանում մի լավ ծիծաղեցինք դրա վրա: Մի ասացվածք կա` եթե այդքան խելացի ես, ինչու ես այդքան աղքատ: Ֆրանսիական ընկերություններին հեքիաթներ պատմելու փոխարեն Հայաստանի նախագահը պետք է իր ուշադրությունը կենտրոնացներ Հայաստանի սարսափելի տնտեսական դրության վրա, որի բնակչության մեծ մասն աղքատության շեմից անդին է: Նրանց իսկ պաշտոնական վիճակագրությամբ` ամեն տարի Հայաստանը լքում է 60 հազար, մեր ունեցած տվյալներով` 100 հազար մարդ: Եթե այդ երկիրն իրոք գրավիչ լիներ, ապա մարդիկ կմնային, ոչ թե կփախչեին այդտեղից»,- ասել է Ալիևը:

Այս կապակցությամբ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իլհամ Ալիևի ուղեղն ու հիշողությունը կարծես հեռագիր լինեն` կարճ ու սխալներով: Ես հակադարձ հարց ունեմ` եթե դու այդքան հարուստ ես, ինչու ես քո ժողովրդին աղքատության մեջ պահում, ինչու ես խեղդում նրա իրավունքները հանուն քո ընտանեկան կլանի և ինչու ես վախկոտաբար սարսափեցնում նրան արցախյան հարցով»:

19857 | 10
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am
ombudsman
ombudsman 15:51, 15.03.2017
ալիևը պո։ռնիկա, բայց սխալ բան չի ասում.. մեր երկրի ցավալի վիճակի համար,պատասխանատու են պո։ռնիկ հհկ-ականները, իրենց նախագահի հետ միասին...դրանք թալանել ու թալանում են րկիրը, դրանով իսկ ստիպում են մարդկանց լքել իրանց հարազատ երկիրը..ամոթ նախագահին, որ ցանկացած հարցում իր երկրի պատիվը գցում է..
mar.fr.
mar.fr. 01:50, 21.03.2017
AXQAT E VOROVHETEV SERJE ILHAMI HOPARI TXENA