Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 30 մայիսի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
13.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
5.00%
,
Ռուսական ռուբլի
8.25%

Հետաքրքիր է

«Մեղսավոր ես, քանզի կին ես». ինչպես են Նեպալում տնից արտաքսում մենստրուացիա տանող կանանց ու աղջիկներին

00:10, չորեքշաբթի, 15 մարտի, 2017 թ.
«Մեղսավոր ես, քանզի կին ես». ինչպես են Նեպալում տնից արտաքսում մենստրուացիա տանող կանանց ու աղջիկներին

Այս հուզիչ լուսանկարների հեղինակը Պոուլոմի Բասուն է, ով ծնվել է Հնդկաստանում, հինդուիզմի խիստ հետևորդների ընտանիքում: Սեռական հասունացման առաջին իսկ օրվանից նրա ավանդապահ հայրն, իսկ նրա մահից հետո` ավագ եղբայն, ստիպել են աղջկան խստորեն պահպանել չաուպադին: Դա հինդուիզմի ավանդույթներից է, որի ժամանակ դաշտանի մեջ գտնվող աղջիկներին ու կանանց արտաքսում են տնից` հավատալով, որ նրանք անմաքուր են ու մեղսավոր, աստված է այդկերպ պատժում կանանց, ու իրենց ներկայությամբ նրանք կվնասեն հողն, անասուններին, ընտանիքի անդամներին:

«Մեղսավոր ես, քանզի կին ես». ինչպես են Նեպալում տնից արտաքսում մենստրուացիա տանող կանանց ու աղջիկներին
«Մեղսավոր ես, քանզի կին ես». ինչպես են Նեպալում տնից արտաքսում մենստրուացիա տանող կանանց ու աղջիկներին

Այս դաժանությունը չհանդուրժող Բասուն, ստանալով մոր գաղտնի աջակցությունը, երիտասարդ տարիքում փախել է տնից` գնալով Բոմբեյ: 2013 թվականից սկսել է աշխատել A Ritual of Exile` «Արտաքսման ծես» ֆոտոնախագծի վրա` հիմնականում լուսանկարելով Նեպալի հետամնաց շրջաններում ապրող կանանց տառապանքները:

«Մեղսավոր ես, քանզի կին ես». ինչպես են Նեպալում տնից արտաքսում մենստրուացիա տանող կանանց ու աղջիկներին
«Մեղսավոր ես, քանզի կին ես». ինչպես են Նեպալում տնից արտաքսում մենստրուացիա տանող կանանց ու աղջիկներին
Իսկ նրանց լուսանկարելը շատ դժվարին գործ է, քանի որ կանայք գտնվում են ամուսինների, սկեսրայր-սկեսուրների ու գյուղի ավագների խիստ հսկողության տակ: Որոշ դեպքերում էլ կանայք իրենք են ընդդիմանում` համարելով, որ արտաքսումը հանուն աստվածների է, և իրենք պատժվում են իրենց մեղքերի համար:
«Մեղսավոր ես, քանզի կին ես». ինչպես են Նեպալում տնից արտաքսում մենստրուացիա տանող կանանց ու աղջիկներին
«Մեղսավոր ես, քանզի կին ես». ինչպես են Նեպալում տնից արտաքսում մենստրուացիա տանող կանանց ու աղջիկներին

Չաուպադին բազմաթիվ տառապանքներ է պատճառում այս շրջանների կանանց, չնայած որ Նեպալի օրենսդրությունը 2005 թվականից պաշտոնապես արգելել է այս ավանդույթը:

«Մեղսավոր ես, քանզի կին ես». ինչպես են Նեպալում տնից արտաքսում մենստրուացիա տանող կանանց ու աղջիկներին
«Մեղսավոր ես, քանզի կին ես». ինչպես են Նեպալում տնից արտաքսում մենստրուացիա տանող կանանց ու աղջիկներին
Դաշտանի օրերին տներից վռնդվում են վերարտադրողական տարիքում գտնվող բոլոր կանայք: Եթե նրանք ունեն կրծքի երեխաներ, ապա երեխաներին վերցնում են իրենց հետ: Ապրում են տնից բավականին հեռու գտնվող բացօթյա հյուղակներում, ծածկերի տակ կամ էլ պոլիէթիլենային տոպրակների մեջ, ցրտից պատսպարվում են խարույկ վառելով, հաճախ մահանում են օձերի թունավոր խայթոցների, տապի, սառնամանիքի կամ էլ դաժան բռնաբարությունների հետևանքով: Եթե ընտանիքի տղամարդիկ շատ թե քիչ հոգատար են, ապա կարող են միայն բրինձ ու ոսպ բերել նրանց համար, իսկ եթե ոչ, նրանք այդ մի քանի օրը քաղցած կմնան:
Ծննդաբերությունից հետո արտաքսված 17-ամյա կնոջ վիճակն այնքան է վատացել, որ նրան ու երեխային տեղափոխում են հիվանդանոց
Ծննդաբերությունից հետո արտաքսված 17-ամյա կնոջ վիճակն այնքան է վատացել, որ նրան ու երեխային տեղափոխում են հիվանդանոց
Համարվում է, որ արյունահոսող կինը եթե դիպչի ծառին, այն այլևս պտուղ չի տա, եթե գիրք կարդա, ապա կբարկանա իմաստության աստվածուհի Սարասվատին, եթե կաթ խմի, ապա կովը կաթից կզրկվի: Առաջին դաշտանի ժամանակ աղջիկ երեխաներին արտաքսում են 10-11 օրով, այնուհետև ամեն ամիս` 4-7 օրով: Նույն ճակատագրին են նաև արժանանում ծննդաբերած կանայք` 10-11 օրով:
«Մեղսավոր ես, քանզի կին ես». ինչպես են Նեպալում տնից արտաքսում մենստրուացիա տանող կանանց ու աղջիկներին
«Մեղսավոր ես, քանզի կին ես». ինչպես են Նեպալում տնից արտաքսում մենստրուացիա տանող կանանց ու աղջիկներին

Բասուն պատմել է, որ թեև նեպալցի կանայք հնազանդվում են այս չգրված օրենքին, այնուամենայնիվ, նրանցից շատերը չեն ուզում իրենց դուստրերը ևս տառապեն: «Քիչ չէին կանայք, ովքեր մոտենում էին ինձ ու աղաչում, որ իմ հետ քաղաք տանեմ ու փրկեմ իրենց աղջիկներին: «Ուղղակի վերցրու տար», ասում էին նրանք»,- պատմում է Բասուն:

«Մեղսավոր ես, քանզի կին ես». ինչպես են Նեպալում տնից արտաքսում մենստրուացիա տանող կանանց ու աղջիկներին
«Մեղսավոր ես, քանզի կին ես». ինչպես են Նեպալում տնից արտաքսում մենստրուացիա տանող կանանց ու աղջիկներին

Լուսանկարչուհին բարձրաձայնում է նաև այրիացած կանանց խնդիրը: Նեպալում այրիացած կինը համարվում է անցած կյանքի մեղքերի համար պատժված, նա մերժվում է հանրության կողմից, զրկվում հետագայում ամուսնանալու կամ էլ որևէ տոնակատարության ու խնջույքի մասնակցելու իրավունքից:

Ի դեպ հավելենք, որ 2016-ի դեկտեմբերին հոր կողմից տան մոտ գտնվող խորդանոց արտաքսված 15-ամյա աղջիկը ծխախեղդ էր եղել, երբ փորձել էր կրակ վառել սառնամանիքին դիմանալու համար:

7909 | 1
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am
yes
yes 11:23, 15.03.2017
Eh ashxarh ashxarh vortexic qez esqan vochxar?!