«Մեղսավոր ես, քանզի կին ես». ինչպես են Նեպալում տնից արտաքսում մենստրուացիա տանող կանանց ու աղջիկներին
Այս հուզիչ լուսանկարների հեղինակը Պոուլոմի Բասուն է, ով ծնվել է Հնդկաստանում, հինդուիզմի խիստ հետևորդների ընտանիքում: Սեռական հասունացման առաջին իսկ օրվանից նրա ավանդապահ հայրն, իսկ նրա մահից հետո` ավագ եղբայն, ստիպել են աղջկան խստորեն պահպանել չհաուպադին: Դա հինդուիզմի ավանդույթներից է, որի ժամանակ դաշտանի մեջ գտնվող աղջիկներին ու կանանց արտաքսում են տնից` հավատալով, որ նրանք անմաքուր են ու մեղսավոր, աստված է այդկերպ պատժում կանանց, ու իրենց ներկայությամբ նրանք կվնասեն հողն, անասուններին, ընտանիքի անդամներին: «Մեղսավոր ես, քանզի կին ես». ինչպես են Նեպալում տնից արտաքսում մենստրուացիա տանող կանանց ու աղջիկներին Այս դաժանությունը չհանդուրժող Բասուն, ստանալով մոր գաղտնի աջակցությունը, երիտասարդ տարիքում փախել է տնից` գնալով Բոմբեյ: 2013 թվականից սկսել է աշխատել A Ritual of Exile` «Արտաքսման ծես» ֆոտոնախագծի վրա` հիմնականում լուսանկարելով Նեպալի հետամնաց շրջաններում ապրող կանանց տառապանքները: «Մեղսավոր ես, քանզի կին ես». ինչպես են Նեպալում տնից արտաքսում մենստրուացիա տանող կանանց ու աղջիկներին «Մեղսավոր ես, քանզի կին ես». ինչպես են Նեպալում տնից արտաքսում մենստրուացիա տանող կանանց ու աղջիկներին Չհաուպադին բազմաթիվ տառապանքներ է պատճառում այս շրջանների կանանց, չնայած որ Նեպալի օրենսդրությունը 2005 թվականից պաշտոնապես արգելել է այս ավանդույթը: «Մեղսավոր ես, քանզի կին ես». ինչպես են Նեպալում տնից արտաքսում մենստրուացիա տանող կանանց ու աղջիկներին Ծննդաբերությունից հետո արտաքսված 17-ամյա կնոջ վիճակն այնքան է վատացել, որ նրան ու երեխային տեղափոխում են հիվանդանոց «Մեղսավոր ես, քանզի կին ես». ինչպես են Նեպալում տնից արտաքսում մենստրուացիա տանող կանանց ու աղջիկներին Բասուն պատմել է, որ թեև նեպալցի կանայք հնազանդվում են այս չգրված օրենքին, այնուամենայնիվ, նրանցից շատերը չեն ուզում իրենց դուստրերը ևս տառապեն: «Քիչ չէին կանայք, ովքեր մոտենում էին ինձ ու աղաչում, որ իմ հետ քաղաք տանեմ ու փրկեմ իրենց աղջիկներին: «Ուղղակի վերցրու տար», ասում էին նրանք»,- պատմում է Բասուն: «Մեղսավոր ես, քանզի կին ես». ինչպես են Նեպալում տնից արտաքսում մենստրուացիա տանող կանանց ու աղջիկներին Լուսանկարչուհին բարձրաձայնում է նաև այրիացած կանանց խնդիրը: Նեպալում այրիացած կինը համարվում է անցած կյանքի մեղքերի համար պատժված, նա մերժվում է հանրության կողմից, զրկվում հետագայում ամուսնանալու կամ էլ որևէ տոնակատարության ու խնջույքի մասնակցելու իրավունքից: Ի դեպ հավելենք, որ 2016-ի դեկտեմբերին հոր կողմից տան մոտ գտնվող խորդանոց արտաքսված 15-ամյա աղջիկը ծխախեղդ էր եղել, երբ փորձել էր կրակ վառել սառնամանիքին դիմանալու համար: |