Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 30 մարտի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
5.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Ի՞նչ ենք ուտում, հագնում, դիտում

Ինչ ուտել այրոցը կանխելու և դրա դեմ պայքարելու համար

22:05, երեքշաբթի, 14 մարտի, 2017 թ.
Ինչ ուտել այրոցը կանխելու և դրա դեմ պայքարելու համար

Այրոցը ժամանակակից մարդուն տանջող մարսողական խնդիրներից մեկն է: Մոլորակի բնակչության 20 %-ը տառապում է գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքսային հիվանդությամբ, երբ այրոցային ախտանիշները հայտնվում են շաբաթը 2 կամ ավելի անգամներ: Նման մարդիկ նախ պետք է խորհրդի համար դիմեն բժիշկներին, չուտեն քնելուց 2-3 ժամ առաջ, խուսափեն յուղոտ ու կծու սննդից, ալկոհոլային խմիչքներից:
     Բացի այդ, պետք է փոփոխել սննդակարգը և ուտել այնպիսի մթերքներ, որոնք ոչ միայն այրոց չեն առաջացնի, այլև կմեղմեն այն:
     Խնձորի քացախ
     Խնձորի քացախի թթվայնությունն օգնում է կանխել այրոցն, անգամ հանգստացնում է այն, եթե արդեն ի հայտ է եկել: Պատճառն այն է, որ այրոցը երբեմն կարող է լինել ստամոքսաթթվի պակասի պատճառով: Քացախը կարող եք ավելացնել աղցաններին:
     Կանաչ լոբազգիներ
     Ոչ բոլոր բանջարեղեններն ունեն ցածր թթվայնություն, և եթե դուք հակված եք ռեֆլյուքսի, ապա պետք է ուշադրություն դարձնեք կանաչ լոբազգիների վրա: Դրանք մագնիումի, կալցիումի, հանքանյութերի հիանալի պաշար են, որոնք հանգստացնող ազդեցություն են թողնում: Ծնեբեկն ու նեխուրը ևս նույն ազդեցությունն են թողնում:

Դարչնագույն բրինձ
     Դարչնագույն բրինձը հարուստ է մանրաթելերով: Այն պատրաստելիս պետք է հիշել, որ չպետք է տապակել բրինձը կամ ուտել տապակած որևէ սննդի հետ, դա ավելի կուժգնացնի ցավային զգացողությունները:
     Բանան
     Բանանն ալկալային սնունդ է, որը կչեզոքացնի թթվայնությունն ու կպաշտպանի ստամոքսը: Դրանք հարուստ են կալիումով: Բանանը հաջողությամբ կարող եք փոխարինել դդումով:
     Սամիթ
     Սամիթով թեյը, դրա ձեթը կամ էլ հենց բույսը շատ օգտակար է մարսողական տրակտի համար: Կտրտած սամիթն օգտագործեք աղցանների կամ տաք ապուրների մեջ, կամ էլ կերեք սովորական վիճակով:

11683 | 1
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am
patriot
patriot 12:15, 29.03.2017
Էրեբունի հիվանդանօցի գները 15-20/ով բարձր են
համեմատած մյուս հիվանդանոցների հետ