Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Կահիրեում հայտնաբերվել է Ռամզես 2-րդ փարավոնի հսկա արձանը

21:05, երեքշաբթի, 14 մարտի, 2017 թ.
Կահիրեում հայտնաբերվել է Ռամզես 2-րդ փարավոնի հսկա արձանը

Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում մի խումբ հնագետներ հայտնաբերել են հնագույն արձանի մասնիկներ, որը, ենթադրաբար, մարմնավորել է Ռամզես 2-րդ փարավոնին: Նա թագավորել է ավելի քան 3000 տարի առաջ: Արձանը խորտակված է եղել քաղաքի գրունտային ջրերում և այն դուրս են բերել մաս-մաս: Գտածոյի երկարությունը 8 մ է, կշիռը` 4 տ: Քանդակված է քվարցիտից:

Կահիրեում հայտնաբերվել է Ռամզես 2-րդ փարավոնի հսկա արձանը
Կահիրեում հայտնաբերվել է Ռամզես 2-րդ փարավոնի հսկա արձանը
Այն հայտնաբերվել է Ռամզեսի պալատի հարևանությամբ, որտեղ ժամանակին ծաղկել է հնագույն քաղաք Հելիոպոլիսը: Ցեխաջրից հանվել է արձանի կրծքավանդակի ու գլխի ստորին հատվածը, այնուհետև` թագով գլուխը, աջ ականջը և աջ աչքի մի մասը:
Կահիրեում հայտնաբերվել է Ռամզես 2-րդ փարավոնի հսկա արձանը
Կահիրեում հայտնաբերվել է Ռամզես 2-րդ փարավոնի հսկա արձանը
Ամենայն հավանականությամբ` արձանը զարդարել է Ռամզեսի պալատի մուտքը:
Կահիրեում հայտնաբերվել է Ռամզես 2-րդ փարավոնի հսկա արձանը
Կահիրեում հայտնաբերվել է Ռամզես 2-րդ փարավոնի հսկա արձանը

Համարվում է, որ Ռամզեսն իր կառավարման 67 տարվա ընթացքում հասցրել է ավելի շատ տաճար կառուցել ու երեխա ծնել, քան մեկ այլ փարավոն:

Կահիրեում հայտնաբերվել է Ռամզես 2-րդ փարավոնի հսկա արձանը
Կահիրեում հայտնաբերվել է Ռամզես 2-րդ փարավոնի հսկա արձանը

Հին Եգիպտոսի խոշորագույն տաճարներից մեկը հանդիսացող Հելիպոլիսի տաճարն ավերվել է հունա-հռոմեական քաղաքակրթության ժամանակ, դրա կոթողներից շատերը տեղափոխվել են Ալեքսանդրիա կամ Եվրոպա, իսկ շինության մնացորդները թալանվել են Կահիրեի շինարարության ժամանակ:

Կահիրեում հայտնաբերվել է Ռամզես 2-րդ փարավոնի հսկա արձանը
Կահիրեում հայտնաբերվել է Ռամզես 2-րդ փարավոնի հսկա արձանը

Ռամզես 2-րդն, ով թագավորել է Ք. ա. 1279-13 թթ., եղել է Եգիպտոսի պատմության հզորագույն փարավոններից մեկը, նա ընդլայնել է երկրի սահմանները և հիմնադրել Հելիոպոլիսը, որը հետո դարձել է Կահիրե:

Կահիրեում հայտնաբերվել է Ռամզես 2-րդ փարավոնի հսկա արձանը
31692 | 0
Facebook