Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 17 օգոստոսի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
12.50%
,
ԱՄՆ դոլլար
6.00%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.25%

Միջազգային

Volkswagen-ը ներկայացրել է անօդաչու կոնցեպտ-մեքենա Sedric-ը

21:05, երկուշաբթի, 13 մարտի, 2017 թ.
Volkswagen-ը ներկայացրել է անօդաչու կոնցեպտ-մեքենա Sedric-ը

Volkswagen ընկերությունը ներկայացրել է կոնցեպտ-մեքենա, որում կիրառվել է անօդաչու կառավարման համակարգը: Volkswagen Sedric-ը («self-driving car») ընկերության համար հարթակ կդառնա մեքենաների ավտոմատացված կառավարման հետագա մտահղացումներն իրականացնելու համար:
     Կառավարման տարրերը բաղկացած են կոճակից ու օղակից, որը գունավոր ազդանշաններ է տալիս Sedric-ի ժամանման մասին, իսկ վիբրաազդանշանների շնորհիվ կույր մարդկանց տանում է ավտոմեքենայի մոտ:

Volkswagen-ը ներկայացրել է անօդաչու կոնցեպտ-մեքենա Sedric-ը
Volkswagen-ը ներկայացրել է անօդաչու կոնցեպտ-մեքենա Sedric-ը

     Sedric-ը երեխաներին կտանի դպրոց, ծնողներին` աշխատանքի, ինքնուրույն կգտնի կայանման տեղեր, կվերցնի պատվիրած ապրանքները, հյուրերի հետևից կգնա կայարան:

Կոճակի մի սեղմում և Sedric-ը կմոտենա ստույգ նշանակված վայր ստույգ ժամին, նա կճանաչի իր տիրոջն, ինչից հետո կբացի դռները: Օգտագործողները կարող են Sedric-ի հետ խոսել, ինչպես անձնական օգնականի հետ: Նրա դիմապակին մի մեծ OLED էկրան է` հավելյալ իրականության տեխնոլոգիայով, որը հանդիսանում է շփման ու զվարճանքի կենտրոն:

Volkswagen-ը ներկայացրել է անօդաչու կոնցեպտ-մեքենա Sedric-ը
Volkswagen-ը ներկայացրել է անօդաչու կոնցեպտ-մեքենա Sedric-ը

     Այս մեքենայի մարտկոցները տեղակայված են առանցքների արանքում, կոմպակտ էլեկտրաշարժիչն` անիվների հարթության վրա: Եղանակային կարգավորիչն ու ավտոմատ ղեկավարման էլեկտրոնային ինտելեկտուալ համակարգը տեղակայված են առջևում և հետևում:
Volkswagen-ը ներկայացրել է անօդաչու կոնցեպտ-մեքենա Sedric-ը
Volkswagen-ը ներկայացրել է անօդաչու կոնցեպտ-մեքենա Sedric-ը

Sedric-ը նախատեսված է քաղաքային և մերձքաղաքային ճանապարհների համար, նրա սրահը, չնայած իր կոմպակտ չափերի, շատ հարմարավետ է ու ընդարձակ: Sedric-ը չունի ղեկ, ոտնակներ, կառավարման վահանակ: Սրահը նախատեսված է 4 մարդու համար:

Volkswagen-ը ներկայացրել է անօդաչու կոնցեպտ-մեքենա Sedric-ը
22176 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am