Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հայիթիում ավտոբուսը մխրճվել է ամբոխի մեջ. զոհվել է 34 մարդ

12:20, երկուշաբթի, 13 մարտի, 2017 թ.
Հայիթիում ավտոբուսը մխրճվել է ամբոխի մեջ. զոհվել է 34 մարդ

Հայիթիի Արտիբոնիտ նահանգի Հոնաիվ քաղաքում ավտոբուսը մխրճվել է ամբոխի մեջ, ինչի հետևանքով զոհվել է 34 մարդ:
     Նահանգի քաղաքացիական պաշտպանության հարցերով համակարգող Ժոզեֆ Ֆոսթենը հայտնել է, որ միջադեպը տեղի է ունեցել կիրակի: Ուղևորատար ավտոբուսը նախ վրաերթի է ենթարկել կանգառում կանգնած 2 մարդու` սպանելով նրանցից մեկին, այնուհետև մխրճվել է փողոցային երաժիշտների խմբի մեջ:
     Միջադեպից անմիջապես հետո տեղի բնակիչները հարձակվել են ավտոբուսի վրա` փորձելով այրել այն: «Այդ պահին փողոցներում գտնվող ականատեսները փորձել են այրել ավտոբուսը` ուղևորների հետ միասին»,- ասել է պաշտոնյան:
     Վարորդը դեպքի վայրից փախուստի է դիմել ու այժմ որոնման մեջ է գտնվում:
     Վիրավորներին տեղափոխել են հիվանդանոցներ, իսկ ոստիկանությունը փորձել է զսպել կատաղած ամբոխին:

Հայիթիում ավտոբուսը մխրճվել է ամբոխի մեջ. զոհվել է 34 մարդ
21041 | 0
Facebook