Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Անկարան խոստացել է կոշտ պատասխան տալ Նիդերլանդներին

13:05, կիրակի, 12 մարտի, 2017 թ.
Անկարան խոստացել է կոշտ պատասխան տալ Նիդերլանդներին

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը դատապարտել է Նիդերլանդների իշխանությունների գործողությունները: «Մենք վճռականորեն դեմ ենք արտահայտվում Նիդերլանդների իշխանությունների գործողություններին: Անկարայի պատասխան քայլերը կոշտ կլինեն: Ճնշումները Թուրքիայի և դիվանագիտական անձեռնմխելիություն ունեցող նախարարի նկատմամբ անթույլատրելի են: Դա դիվանագիտական մեծ սկանդալ է»,- Յըլդըրըմի խոսքերն է մեջբերում Anadolu գործակալությունը:
     Հիշեցնենք, որ Նիդերլանդներն արգելել է Թուրքիայի արտգործնախարար Մեվլյութ Չավուշօղլուի ու Ընտանիքի և սոցիալական հարցերի նախարար Ֆաթմա Բեթուլ Սայան Կայանի մուտքը Ռոտերդամ:

20022 | 2
Facebook