Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Հսկա դանակը գլխին շնաձուկը մոտ է լողացել սուզորդին` կարծես օգնություն խնդրելով

19:05, ուրբաթ, 10 մարտի, 2017 թ.
Հսկա դանակը գլխին շնաձուկը մոտ է լողացել սուզորդին` կարծես օգնություն խնդրելով

Սուզորդների համար շնաձկանը հանդիպելն ամենատհաճ պահերից մեկն է, սակայն ոչ այս դեպքում: Սուզալողի հրահանգիչ Բրեթ Ջոնսոնի հետ անհավանական դեպք պատահել: Դանակը գլխի մեջ խրված շնաձուկը լողացել է նրա մոտ` կարծես խնդրելով ազատել իրեն տանջանքներից: Դեպքը տեղի է ունեցել Կայմանյան կղզիներում: Թե ինչպես կարող էր 30 սանտիմետրանոց դանակը խրվել շնաձկան գլխում, մնում է գուշակել, սակայն սուզորդի շնորհիվ կենդանին ազատվել է դրանից ու հեռու լողացել:

Բրեթ Ջոնսոնը կարծում է, որ դա փոքր ատամներ ունեցող դայակ-շնաձուկ է, որը սակավաշարժ կենսակերպ է վարում և մարդկանց համար գրեթե վտանգ չի ներկայացնում: Այն այնքան կարևոր նշանակություն ունի տեղի էկոհամակարգի համար, որ 2015-ից Կայմանյան կղզիներում օրենք է մտցվել` այս շնաձկներին որսացողները պետք է վճարեն 500 հազար դոլար կամ էլ ազատազրկվեն 4 տարով:

Հսկա դանակը գլխին շնաձուկը մոտ է լողացել սուզորդին` կարծես օգնություն խնդրելով
19981 | 1
Facebook