Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Լեհաստանը չի ստորագրի ԵՄ ամփոփիչ հռչակագիրն` իր քաղաքացի Դոնալդ Տուսկի վերընտրվելու պատճառով

12:00, ուրբաթ, 10 մարտի, 2017 թ.
Լեհաստանը չի ստորագրի ԵՄ ամփոփիչ հռչակագիրն` իր քաղաքացի Դոնալդ Տուսկի վերընտրվելու պատճառով

Լեհաստանը հրաժարվել է ստորագրել ԵՄ գագաթնաժողովի ամփոփիչ հռչակագիրը Դոնալդ Տուսկի վերընտրվելու պատճառով: Նրա` Եվրոպական խորհրդի ղեկավարի պաշտոնում վերընտրվելը Լեհաստանի եվրոպական քաղաքականության մեջ ոչինչ չի փոխում, հայտնել է Լեհաստանի վարչապետ Բեատա Շիդլոն:

Ըստ վարչապետի՝ պատմության մեջ առաջին անգամ ԵՄ առաջնորդները սատարել են մի մարդու՝ հակառակ այն պետության կարծիքի, որի քաղաքացին է հանդիսանում տվյալ մարդը:

Լեհաստանի արտգործնախարարն էլ հայտնել է, որ Դոնալդ Տուսկը ոչնչով չի աջակցել իրենց վերջին տարիների ընթացքում, ինչը նշանակում է, որ վերընտրվելուց հետո էլ նրա կողմից որևէ օգնություն չի լինելու:

28145 | 1
Facebook