Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Իսրայելում 2000-ամյա ճանապարհ է հայտնաբերվել, փլատակների տակ` Պիղատոսի պատկերով մետաղադրամ

22:05, ուրբաթ, 10 մարտի, 2017 թ.
Իսրայելում 2000-ամյա ճանապարհ է հայտնաբերվել, փլատակների տակ` Պիղատոսի պատկերով մետաղադրամ

Իսրայելցի հնագետները հայտնաբերել են հնագույն մի ճանապարհ, որը 2000 տարի առաջ հռոմեական Էլեուֆեոպոլիս բնակավայրը կապել է Երուսաղեմի հետ: Հայտնաբերվել է ճանապարհի 1,5 կիլոմետրանոց հատվածը, որն ունի 6 մ երկարություն: Դրանով քաղաքի շուկա են հասցրել հացահատիկ, յուղ ու գինի:

Իսրայելում 2000-ամյա ճանապարհ է հայտնաբերվել, փլատակների տակ` Պիղատոսի պատկերով մետաղադրամ
Իսրայելում 2000-ամյա ճանապարհ է հայտնաբերվել, փլատակների տակ` Պիղատոսի պատկերով մետաղադրամ
Ճանապարհի վրա եղած կամուրջի փլատակների մեջից հայտնաբերվել են նաև 4 մետաղադրամներ, որոնցից մեկը պատկերում է Պիղատոս Պոնտացուն, ով, ըստ նոր-կտակարանային ավանդության, հակառակ իր ներքին համոզմունքի` Հիսուս Քրիստոսին դատապարտել է խաչելության։
Իսրայելում 2000-ամյա ճանապարհ է հայտնաբերվել, փլատակների տակ` Պիղատոսի պատկերով մետաղադրամ
Իսրայելում 2000-ամյա ճանապարհ է հայտնաբերվել, փլատակների տակ` Պիղատոսի պատկերով մետաղադրամ
Մետաղադրամը թվագրված է 29-րդ թվականով: Գտնվել է նաև Հուդայական առաջին պատերազմի ժամանակաշրջանի մետաղադրամ:
     Իսրայելի հնությունների վարչությունը հայտարարել է, որ ճանապարհը կպահպանվի:

12064 | 0
Facebook