Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ է խոսում քաղաքը

Սուրիկ Խաչատրյանը «կբոյկոտի» Կարեն Կարապետյանի այցը

21:05, հինգշաբթի, 09 մարտի, 2017 թ.
Սուրիկ Խաչատրյանը «կբոյկոտի» Կարեն Կարապետյանի այցը

Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ու վարչապետ Կարեն Կարապետյանի հարաբերությունները դեռ չեն կարգավորվել: Հիշեցնենք` ամեն ինչ սկսեց նրանից, երբ Կարապետյանի` վարչապետ նշանակվելուց մեկ ամիս հետո Խաչատրյանը պաշտոնանկ արվեց: Այդ ժամանակ ասվում էր, որ Կարապետյանը մտադիր է ազատվել հասարակության կողմից մերժելի կերպարներից: Ըստ լուրերի` Սուրիկ Խաչատրյանը չի մասնակցի վաղը Սյունիքում վարչապետ Կարեն Կարապետյանի մասնակցությամբ քարոզարշավին` հաշվի առնելով ինչպես նեղացվածությունն, այնպես էլ այն, որ զրույցներից մեկում ասել է, թե «եթե վարչապետը գալիս է, ես մասնակցեմ՝ ի՞նչ անեմ»: Ի դեպ, խոսակցություններ կան, որ Խաչատրյանի դեպքում ամեն ինչ դեռ կորած չէ: Սյունիքում ՀՀԿ-ի օգտին բավարար քվեներ ապահովելու դիմաց, չի բացառվում, որ Խաչատրյանին վերադարձնեն նախկին պաշտոնին:

Տեղեկացնում ենք, որ նյութը պաշտոնական չէ:
13866 | 11
Facebook