Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Օլեգ Եսայանը լքեց ՌԴ-ում ՀՀ դեսպանի պաշտոնը

17:05, հինգշաբթի, 09 մարտի, 2017 թ.
Օլեգ Եսայանը լքեց ՌԴ-ում ՀՀ դեսպանի պաշտոնը
     Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Օլեգ Եսայանը լքեց իր պաշտոնը: Դեսպանատանը տեղի ունեցած հրաժեշտի հանդիպման ժամանակ նա հայտարարել է. «Ես լքում եմ Ռուսաստանում Հայաստանի դեսպանի պաշտոնը, բայց շարունակում եմ մնալ ռուս-հայկական բարեկամության կողմնակիցն ու ջատագովը»:
     Նշենք, որ ռուս հայտնի լրագրող, հրապարակախոս և գրող Վլադիմիր Սոլովյովն օրեր առաջ Երևանում քննադատություն էր հնչեցրել Օլեգ Եսայանի հասցեին` նշելով, որ վերջինը մատնված է անգործության՝ ի տարբերություն Ադրբեջանի իր գործընկերոջ:
     Հիշեցնենք, որ Օլեգ Եսայանին կփոխարինի Վարդան Տողանյանն, ում անունն առկա է պանամական օֆշորային փաստաթղթերում:
3789 | 0
Facebook