Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Սարաջյանին հովանավորում է ՀՅԴ վերնախավը և հենց նրանք էլ նախարարին հրահանգել են անցկացնել իրենց թեկնածուին». Աբովյան քաղաքի թիվ 4 ավագ դպրոցի նախկին տնօրեն

15:35, հինգշաբթի, 09 մարտի, 2017 թ.
«Սարաջյանին հովանավորում է ՀՅԴ վերնախավը և հենց նրանք էլ նախարարին հրահանգել են անցկացնել իրենց թեկնածուին». Աբովյան քաղաքի թիվ 4 ավագ դպրոցի նախկին տնօրեն

Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի թիվ 4 ավագ դպրոցում տնօրենի ընտրություններն արդեն 3-րդ անգամն է` հետաձգվում են: «Հոկտեմբերի 25-ին դպրոցի 37 ուսուցիչներ գործադուլ էին հայտարարել: Հարցն այն է, որ նույն օրը լրանում էր իմ պայմանագրի ժամկետը և հենց նույն օրն էլ դպրոցի նոր ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվում Լիլիա Սարաջյանը, ով Աբովյանի թիվ 10 հիմնական դպրոցի տնօրենն էր: Պատճառը ոչ թե Սարաջյանն էր, այլ այն, որ դպրոցի կոլեկտիվը ցանկանում էր, որ ես` 18 տարվա տնօրենս, նորից նշանակվեմ: Հաշվի առնելով այս հանգամանքը՝ ուսուցիչները ցանկանում էին, որ դպրոցի ժամանակավոր պաշտոնակատարն ինքնակամ հրաժարվի, որպեսզի նախարարը կարողանա նոր հրաման ստորագրել, հակառակ պարագայում դպրոցի անձնակազմն անցնում է անժամկետ գործադուլի՝ մինչև հարցի վերջնական լուծումը: Նախարարությունից ուսուցիչներին տեղեկացնում են, որ դասադուլը դադարեցնելու դեպքում տնօրենի թափուր տեղի համար մրցույթ կհայտարարվի դեկտեմբերի 26-ին»,- MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց դպրոցի նախկին տնօրեն, առաջադրված թեկնածուներից Նորիկ Քեշիշյանը:
     Նրա խոսքով` դեկտեմբերի 26-ին տեղի ունեցող ընտրությունը հետաձգվում է, պատճառն էլ այն է լինում, որ Աբովյան քաղաքի թիվ 4 ավագ դպրոցում տնօրենի թափուր տեղի համար անցկացվող մրցույթի հայտարարությունը հրապարակված չի լինում ԿԳ նախարարության պաշտոնական կայքում: «Կրթության նախարարությունը նախ հրապարակում է այն, ապա հեռացնում կայքից: Հետո Սարաջյանից հետաքրքրվում եմ` արդյո՞ք հայտարարությունն ուղարկել է նախարարություն, և ասում եմ, որ ցույց տա այն հայտարարությունը, որն ուղարկել է նախարարություն: Բայց պարզում ենք, որ դպրոցի պաշտոնական կայքից այդ հայտարարությունը նույնպես ջնջված է եղել: Սարաջյանն ընդունում է մեղքը և մեկ անգամ ևս հայտարարությունն ուղարկում»:
     Հաջորդ ընտրությունը դեկտեմբերի 29-ին պետք է լիներ, բայց նորից հետաձգվում է, այս անգամ էլ պատճառը կրթության նախարարության ներկայացուցչի բացակայությունն է լինում. «Նախարարության ներկայացուցիչը չեկավ, ինչի համար մրցույթը չեղյալ համարվեց»,- տեղեկացրեց Քեշիշյանը: Նախկին տնօրենն ասում է, որ հաջորդ ընտրությունը պետք է տեղի ունենար մարտի 7-ին, սակայն այն այս անգամ ևս հետաձգվել է. «Մարտի 7-ին կրկին նախարարության ներկայացուցիչն առանց հիմնավոր պատճառի չի ներկայացել: Սարաջյանին հովանավորում է ՀՅԴ վերնախավը և հենց նրանք էլ նախարարին հրահանգել են անցկացնել իրենց թեկնածուին` հաշվի չառնելով, որ դպրոցն արդեն 18 տարի ղեկավարում եմ ես: Եթե ընտրություններ տեղի ունենան, ապա ես կընտրվեմ, իսկ նրանց հարկավոր է, որ իրենց թեկնածուն անցնի: Չորս անգամ նիստը չկայանալու դեպքում լղոզված օրենքը թույլ է տալիս նախարարին անձամբ նշանակել տնօրենին, ում նա կցանկանա»: Նախկին տնօրենը տեղեկացնում է, որ նախարարության ներկայացուցչի չներկայանալու մասին բողոքի տեքստ են ուղարկել Կրթության և գիտության նախարարություն: Ահազանգեցինք վարչպետի թեժ գծին, որտեղից մեզ տեղեկացրեցին, որ կարձագանքեն: Այժմ սպասում ենք նրանց պատասխաններին»,- ասաց Նորիկ Քեշիշյանը:

4396 | 1
Facebook