Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

14-ամյա տղան հայտնաբերել է Երկրորդ համաշխարհայինի ժամանակ կործանված ինքնաթիռ` օդաչուն խցիկում

23:10, հինգշաբթի, 09 մարտի, 2017 թ.
14-ամյա տղան հայտնաբերել է Երկրորդ համաշխարհայինի ժամանակ կործանված ինքնաթիռ` օդաչուն խցիկում

Դանիայում 14-ամյա տղան հայտնաբերել է Երկրորդ համաշխարհայինի ժամանակների գերմանական ինքնաթիռի մնացորդներ` օդաչուն խցիկում: Այս մասին հայտնում է CNN-ը: Դանիել Քրիստիանսենսին և նրա հորը հաջողվել է իրենց ֆերմայի տարածքում կործանիչի մասերը գտնել մետաղորսիչի օգնությամբ:

Ի դեպ, տղան հույս է ունեցել գտնել ինչ-որ հին ափսեներ կամ այլ առարկաներ, որոնք ինքը կկարողանար ցույց տալ դպրոցում:

Հողը հայր ու որդի փորել են հարևանի էքսկավատորի օգնությամբ և 7-8 մ խորության վրա հայտնաբերել մնացորդները: «Նախ մենք հանեցինք մետաղի բազմաթիվ կեղտոտ բեկորներ, այնուհետև հասանք մարդկային ոսկրերին ու հագուստի մնացորդներին»,- պատմել են նրանք:

Հյուսիսային Յութլանդիայի պատմության թանգարանն այժմ զբաղվում է այս գտածոյուվ: Նրանք հայտնաբերել են օդաչուի փաստաթղթերը և շուտով կհրապարակեն նրա անունը: Ենթադրվում է, որ օդաչուն օդ է բարձրացել ուսումնական ավիաբազայից:

Կործանիի մնացորդները
Կործանիի մնացորդները
12714 | 0
Facebook