Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ է խոսում քաղաքը

Հանրությունն սկսել է ատելություն դրսևորել Լևոն Արոնյանի, Արթուր Աբրահամի և «Ռեինկարնացիա» խմբի հանդեպ

14:35, երեքշաբթի, 07 մարտի, 2017 թ.
Հանրությունն սկսել է ատելություն դրսևորել Լևոն Արոնյանի, Արթուր Աբրահամի և «Ռեինկարնացիա» խմբի հանդեպ
     Վերջին օրերի ամենաքննարկվող նյութը դարձել է ՀՀԿ քարոզարշավի տեսահոլովակը, որտեղ, հասարակության համար անսպասելի, նկարահանվել են մշակութային և սպորտի գործիչներ, որոնց հանրությունը մշտապես համակրել է: Տեսահոլովակից հետո, սակայն, հանրության տրամադրություններն արմատապես փոխվեցին: Ասում են, որ հասարակությունը բնական է ընդունում այն, որ ՀՀԿ-ի նմանատիպ քարոզարշավային տեսահոլովակներում նկարահանվում են հայկական շոու-բիզնեսի ներկայացուցիչները, ովքեր մշտապես նկարահանվել են և դրանով փորձել գումար վաստակել: Սակայն այն, որ ՀՀԿ-ին գովաբանող տեսահոլովակում կնկարահանվեին այնպիսի հեղինակություններ, ինչպիսիք են Արթուր Աբրահամը, Լևոն Արոնյանն ու այլք, ովքեր ֆինանսական կամ որևէ այլ կախում չունեն Հայաստանի իշխանություններից, քննադատելի է: Ասում են նաև, որ հասարակությունը չի ներելու վերջինների նման քայլը, քանի որ նրանք այդկերպ լիարժեք աջակցություն են հայտնել ՀՀԿ-ին և գործող իշխանություններին:
Հանրությունն սկսել է ատելություն դրսևորել Լևոն Արոնյանի, Արթուր Աբրահամի և «Ռեինկարնացիա» խմբի հանդեպ
Տեղեկացնում ենք, որ նյութը պաշտոնական չէ:
18571 | 33
Facebook