Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 23 հոկտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Միջազգային

Գիտնականներն առաջարկում են անվադողերի ռետինի արտադրության մեջ կիրառել լոլիկի կեղև ու հավկիթի կճեպ

21:10, երեքշաբթի, 07 մարտի, 2017 թ.
Գիտնականներն առաջարկում են անվադողերի ռետինի արտադրության մեջ կիրառել լոլիկի կեղև ու հավկիթի կճեպ

Օհայոյի համալսարանի մասնագետներն առաջարկում են անվադողերի արտադրության մեջ կիրառել սննդային մնացորդներ, մասնավորապես` լոլիկի կեղև և հավկիթի կճեպ: Նոր տեխնոլոգիան հնարավորություն կտա անվադողերի ռետինի արտադրության մեջ առնվազն մեկ դար կիրառվող ածխաջրածինները փոխարինել բնական հումքով:

Նոր նյութի փորձարկումները ցույց են տվել, որ այն համապատասխանում է չափանիշներին: Այն հնարավորություն կտա ոչ միայն հրաժարվել նավթից կախվածությունից, այլև նվազեցնել արտանետվող թափոնների քանակը:

Ըստ հաշվարկների` միայն ԱՄՆ-ում տարեկան օգտագործվում է 100 միլիարդ հավկիթ, որի կեսը` տարբեր սննդատեսակների արտադրության նպատակներով: Իսկ լոլիկն այս երկրում օգտագործվող 2-րդ բանջարեղենն է, և դարձյալ դրա մեծ մասը կիրառվում է արդյունաբերույթան մեջ: Որպես կանոն` լոլիկներն աճեցվում են հաստ կեղևով, որպեսզի հնարավոր լինի տեղափոխել երկար տարածություններ: Իսկ կեղևներն ու կճեպները դեն են նետվում:

22624 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am