Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Դրսից շքեղ, ներսից` անորակ. մեքենաներ, որոնք չարժե գնել

23:05, երկուշաբթի, 06 մարտի, 2017 թ.
Դրսից շքեղ, ներսից` անորակ. մեքենաներ, որոնք չարժե գնել

Ավտոշուկան այսօր հեղեղված է ամենատարբեր դասերի ավտոմեքենաներով, որոնց բազմազանությունը կարող է շփոթության մեջ գցել անգամ փորձառու ավտոսիրողներին: Ներկայացնում ենք ավտոմեքենաների մոդելներ, որոնք, թեև արտաքինից շքեղ են, բայց դրանց գնորդները կարճ ժամանակ անց մեծ գլխացավանքի մեջ են ընկնում:
     Dodge Dart

Dodge Dart
Dodge Dart

     Իր մոդելային շարքում սա թեև ամենավատ ավտոմեքենան չէ, այնուամենայնիվ, գովասանքի արժանի հատկություն էլ չունի: Նախ անհաջող է ստացվել նրա սրահը, տհաճ է կառավարումն, իսկ ընթացային որակները բազում հարցեր են ծնում:
     Mercedes-Benz CLA
Mercedes-Benz CLA
Mercedes-Benz CLA

     Իհարկե, երբ հնչում է այս մեքենայի ապրանքանիշը, դժվար է այն պատկերացնել այս ցուցակում: Այնուամենայնիվ, այն արդեն հայտնի է դարձել իր տհաճ ընթացային հատկություններվ: Բացի այդ, իր ընտանիքում այն գրեթե ամենավատ սրահն է ստացել: Ամենաշատը փնովում են այս մեքենաների ոչ պարզ էկրանը:
     Chevrolet Trax
Chevrolet Trax
Chevrolet Trax

    
Trax-ը թեև փոքրիկ, բայց բավականին հարմարավետ քրոսովեր է, սակայն այս մեքենան չի կարող պարծենալ հավաքման բարձ որակով: Արդեն մեկ տարի քշելուց հետո սկսվում են դրանց տերերի լուրջ խնդիրները, և հետագայում անհնար է դառնում մեքենայի շահագործումն առանց կապիտալ վերանորոգման:
     Chrysler 200
Chrysler 200
Chrysler 200

    
Մենքենաների այս շարքն ինքին բավականին հաջողված է, սակայն` ոչ այս մոդելը: Սրանց տերերը բողոքում են նույն խնդիրներից, ինչ նախորդ մեքենայի տերերը:

Mitsubishi Evolution

Mitsubishi Evolution
Mitsubishi Evolution

     Այս մեքենան հավակնում էր լավագույն հորիզոնականներին, սակայն արդյունքում դարձավ այս շարքի ամենավատ ներկայացուցիչը: Մի կողմից այն իսկապես հզոր է` հիանալի ընթացային հատկություններով: Մյուս կողմից, սակայն, այն շատ վատ է հավաքված, և վարորդների մոտ կարճ ժամանակ անց խնդիրներն ի հայտ գալիս շահագործման հետ կապված:
     Mazda CX-9
Mazda CX-9
Mazda CX-9

     Իրականում այն վատ մեքենա չէ, սակայն ամենավատն է իր ընտանիքում: Իր թերությունները հաշվի առնելով` այն ունի միանգամայն չարդարացված բարձր գին:
     Toyota Yaris
Toyota Yaris
Toyota Yaris

     Այս մեքենաների մասին առավել շատ հիշատակվում է հետևյալ ասացվածքն` ստացաք այնքան, ինչքան վճարեցիք: Իրականում մեքենան բավականին մատչելի է ու այդ պատճառով էլ բնավ ամենալավը չէ իր ընտանիքում: Այն գնողներին սպասում է շահագործման խնդիրների մի մեծ փունջ:

18501 | 0
Facebook