Խնդրում ենք սպասել...

Միջազգային

2 օրում Սոմալիում սովից մահացել է հարյուրից ավելի մարդ

11:30, կիրակի, 05 մարտի, 2017 թ.
2 օրում Սոմալիում սովից մահացել է հարյուրից ավելի մարդ

Առնվազն 110 մարդ է սովից մահացել Սոմալիի Բայ նահանգում վերջին 2 օրվա ընթացքում: Սովի պատճառը տարածաշրջանում չնահանջող ուժգին երաշտն է, այս մասին հայտարարում է երկրի վարչապետը:

«Բարդագույն իրավիճակ է ստեղծվել անասնապահների և նրանց ընտանի կենդանիների համար: Ոմանք տուժել են քաղցից և աղեստամոքսային համակարգի խանգարումներից: Վերջին 48 ժամվա ընթացքում Բայ նահանգում մահացել է 110 մարդ»,- հայտարարել է վարչապետ Հասան Ալի Հայերը:

Սոմալիում երաշտից սատկում են ընտանի կենդանիները` դառնալով սովի պատճառ
Սոմալիում երաշտից սատկում են ընտանի կենդանիները` դառնալով սովի պատճառ
18279 | 0
Facebook