Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 25 սեպտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Հետաքրքիր է

Բարությունը մարդկանց ավելի երջանիկ և առողջ է դարձնում

20:05, շաբաթ, 11 մարտի, 2017 թ.
Բարությունը մարդկանց ավելի երջանիկ և առողջ է դարձնում
     Կարեկցող մարդիկ սոցիալապես ավելի ակտիվ են ու բավարարված կյանքից, քանզի միայն վատ բաները չեն տեսնում, նշում են հոգեբանները: Դա նաև նպաստում է ֆիզիկական առողջությանը և հոգեկան կայունությանը: Մասնավորապես, Հյուսիսային Կարոլինայի համալսարանի հետազոտողները բացահայտել են, որ բարությունը նպաստում է դրական զգացմունքների առաջացմանը։ Այդկերպ կարելի է նաև ազատվել սիրտանոթային համակարգի խնդիրներից, ճարպակալումից, վատ սովորույթներից: Դրական գործողությունները նպաստում են դրական զգացմունքների, մտքերի և վարքի առաջացմանը. արդյունքում բարելավվում է նաև սեփական ինքնազգացողությունը:
     Կարեկցանքը, սերն ու բարությունը շատ մարդկանց համար օտար են, ուստի կյանքի որակը բարձրացնելու նպատակով այսօր արդիական է մնում միմյանց հանդեպ հանդուրժող լինելը:
     Բարի գործերն օգնում են նաև ամրապնդել սոցիալական կապերը: Եվ մարդն ինչքան շատ ընկերներ ունի, այնքան մեծ է նրա երջանիկ լինելու հավանականությունը:
4349 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am