Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Տեղեկատվական տեխնոլոգիաները մուտք են գործել նաև պահպանակների արտադրության ոլորտ

23:20, շաբաթ, 11 մարտի, 2017 թ.
Տեղեկատվական տեխնոլոգիաները մուտք են գործել նաև պահպանակների արտադրության ոլորտ
     Բրիտանական կազմակերպության մասնագետների ստեղծած «խելացի» պահպանակներն արդեն վաճառքում են, գրում է Forbes-ը: Նորարարությունն իրենից օղակ է ներկայացնում, որը կարելի է հագցնել սովորական պահպանակի վրա: Այն տեղեկատվություն է հավաքում սեռական ակտի տևողության, շարժման արագության, մարմնի ջերմաստիճանի, այրված կալորիաների քանակի մասին: Սարքավորումն զգուշացնում է նաև սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների մասին: Արտադրողները նշում են, որ ստացված տեղեկատվությունը պահպանվում է անանուն:
     Մոտ մեկ տարի առաջ բրիտանացիները ստեղծել էին նաև գույնը փոխող պահպանակ: Եթե սեռական գործընկերը վեներական հիվանդություն ունի, ապա պահպանակը փոխում է իր գույնը: Ըստ նրանց` պահպանակների զանգվածային տարածման դեպքում պետք է կրճատվի վեներական հիվանդությունների քանակը:
12270 | 1
Facebook